Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 22:00 12-07-2023

Ալիևը շատ գոհ է Փաշինյանի քաղաքականությունից. նա կատարում է Բաքվի բոլոր պահանջները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական հեռուստաընկերությունները եղանակի տեսության մեջ ավելացրել են նաև տխրհռչակ «Արևմտյան Ադրբեջան» հատվածը, որն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։ Բացի այդ ադրբեջանական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության բնակավայրերի համար օգտագործել է դրանց ադրբեջանական և արհեստածին անվանումները։

Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից նման սադրանքներից հետո, որոնք ոչ այլ ինչ են, քան հավակնություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմի անդամներն ավելի համառորեն են սկսում խոսել խաղաղության դարաշրջան բացելու պատրաստակամության և պատերազմ չհրահրելու անհրաժեշտության մասին։

Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ընդգծեց, որ իրականում «Արևմտյան Ադրբեջան»-ի թեզն առաջին անգամ ինտենսիվորեն շրջանառության մեջ դրել է անձամբ Իլհամ Ալիևը՝ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին իր ունեցած ելույթում։ Նա հիշեցնում է, որ այդ ելույթում Ալիևը հայտարարեց, որ իրենք մինչև այժմ զբաղվում էին Ղարաբաղի հարցով, իսկ այժմ ճիշտ ժամանակն է այլ խնդիրներով զբաղվելու համար և հենց այդ հարցը բարձրացրեց՝ Հայաստանի Հանրապետության տարածքն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։

«Դրանցից հետո ադրբեջանական տեղեկատվական տիրույթն այդ թեման ինտենսիովորեն քարոզչանյութ է դարձրել։ Այժմ մենք դրա կիրառությունը տեսնում ենք եղանակի տեսության մեջ, ինչպես նաև ինչ-որ համայնքների գործունեության մեջ, որոնք նամակներ են ուղղում և այլն։ Այսինքն իրենք դրանով ցույց են տալիս, որ իրենց խնդիրը ոչ թե Լեռնային Ղարաբաղն է, այլ Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած տարածքային հավակնությունները, և նման քայլերով դա փայլուն կերպով արտացոլվում է»,- կարծում է նա։

Հարցին, թե Ադրբեջանը նման քայլերով փորձու՞մ է ամեն գնով բանակցությունները փակուղի տանել և հնարավորինս հետաձգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ադրբեջանագետը պատասխանեց, որ չի կարծում, թե հայկական կողմը ունի նման հետևողական քաղաքկանություն, կամ քաղաքական կամք, որպեսզի այդ հարցերը հավուր պատշաճի ներկայացնի միջազգային կառույցներին։

«Հայկական կողմը գնացել է և Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, դեռ մի բան էլ իր գործողություններով վտանգել է Հայաստանն Իրանին և Հայաստանը Վրաստանին կապող միջապետական ճանապարհների հարցը՝ այսինքն այդ չակերտավոր անկլավների թեման, որի մասին բարձրաձայնվել է։ Փոխարենը Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում և հանդես է գալիս նորանոր ագրեսիաներ իրականացնելու պատրաստակամությամբ»,- նշեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, որում վերջինս նշել էր, որ Հայաստանի դիրքորոշման մեջ դրական տեղաշարժ կա և կարևորել բերված պայմանավորավածությունները թղթին փոխանցելու անհրաժեշտությունը՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ դա վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որովհետև Փաշինյանը կետ առ կետ բավարարում է Բաքվի բոլոր պահանջները։ Նրա խոսքով՝ Ալիևը մտածում է, որ ուժով և ուժի կիրառման սպառնալիքով կհասնի նաև իր մյուս պահանջների իրականացմանը։

Ադրբեջանագետը հավելեց, որ սա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր է Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։ «Որովհետև երբ դու ագրեսիայի հիման վրա քո կենսական իրավունքների հարցում գնում ես փոխզիջումների՝ առավել ևս Ադրբեջանի մնան երկրի պարագայում, ապա ոչ միայն անվտանգություն չես ստանալու, այլ նաև խորացնելու ես առանց այդ էլ բարդ իրավիճակը»,- եզրափակեց նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Ձեզ գուցե հետաքրքրի