Ներքին 4 տարի առաջ - 10:48 29-06-2022

ՊԵԿ-ի թիրախում լինելու են այն հարկ վճարողները, որոնք չեն ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջները

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ օբյեկտիվ առաջացած խնդիրների պարագայում (եթե այդպիսի առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, Կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։

Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ