Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:58 27-04-2026

Եթե ընտրություններ են, ուրեմն Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք, անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«5-րդ տարին է՝ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության օրը մոմավառություն ենք անում դեպքի վայրում։

Այս տարի նիկոլական ֆեյքերն ու չֆեյքերը աննախադեպ հիստերիա բարձրացրին այս կապակցությամբ։ Ինչ կեղծիք ասես չտեսա գրած (օրինակ՝ «ծախվածներ»), բայց ամենազավեշտալին սա էր. «Ընտրություններ ա, դրա՞ համար եք հիշել»։

Այսինքն որ 2022-ից ի վեր ամեն ապրիլի 26-ին մոմավառություն ենք կազմակերպում ու ծաղիկ դնում, որ բազում անգամներ այս մասին գրում-խոսում ենք, էդ հեչ, էլի. թե բա «ընտրություններ»։

Բայց լավ, ենթադրենք, թե «ընտրությունների շեմին ենք հիշել»…
Ու ի՞նչ…

Եթե ընտրություններ են, ուրեմն Նիկոլի հանցագործություններից չպիտի՞ խոսենք։ Անարդարությունն ու անարդարադատությունը պիտի մոռանա՞նք։ Իրո՞ք։
Բա հենց հիմա է ժամանակը խոսելու, գրելու, աղաղակելու։ Եւ ինչքան ուժ ունենք իրազեկելու ենք մարդկանց։

Բայց իրականում ֆեյքային ակտիվությունն ահագին օգնեց, որ գրառումները լավ տարածվեն։
Իմ համեստ հաշվարկներով Սոնա Մնացականյանի սպանության մասին վերջին շաբաթվա հրապարակումները մոտ 300–500 հազար հոգու հասել են։Ու ես անչափ շնորհակալ եմ բոլորին՝ իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, բլոգերներին և ուղղակի քաղաքացիներին, որոնք մասնակցեցին մոմավառությանը և որոնք Սոնայի սպանության թեմային անդրադարձան ու շարունակում են անդրադառնալ։

Հ.Գ. Ի դեպ, երբ ամեն անգամ շեշտում եմ «և նրա չծնված երեխայի», դա տենց զուտ ազդեցիկ հուզական հնարք չէ, ինչպես շատերին կարող է թվալ։ 31 շաբաթվա հղիություն էր Սոնայի մոտ: Ըստ առողջապահական վիճակագրության՝ վաղաժամ ծնվելու դեպքում 30 շաբաթական պտղի ողջ մնալու շանսերը 95%-ից ավել են։

Այսինքն շատ բարձր հավանականությամբ կենսունակ երեխա կլիներ, եթե հենց 2022 թվականի ապրիլի 26-ին ծնվեր։ Կներեք այս մանրամասների համար, բայց կարևոր են»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի