Ավելին Ներքին 6 ամիս առաջ - 23:22 25-04-2026

Ինչո՞ւ Աննա Մաքսիմը լավագույն դերասանուհու մրցանակը չստացավ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկման ընթացքում Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը անդրադարձել են հայկական մրցանակաբաշխությունների արդարությանը։ Քննարկման կիզակետում էր հայտնվել հատկապես «Անահիտ» կինոմրցանակաբաշխության «Կանացի լավագույն դերակատարում» անվանակարգը։

Հաղորդավարները նշել են, որ մրցանակը ֆրանսիացի դերասանուհուն շնորհելը անարդար է հայ արվեստագետների նկատմամբ։

Ըստ նրանց՝ միջազգային աստղերն ունեն բազմաթիվ հարթակներ ճանաչվելու համար, մինչդեռ հայ դերասանուհիների համար սեփական երկրում նման առիթները սահմանափակ են։

Հատուկ շեշտվել է Աննա Մաքսիմի աշխատանքը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում։ Հաղորդավարների կարծիքով՝ Նազիկ Ավդալյանի կերպարը մարմնավորելու համար դերասանուհու ներդրած հսկայական ֆիզիկական և հոգեբանական ջանքը պետք է արժանանար գլխավոր մրցանակին։

Հաղորդման ընթացքում հնչել է կոչ՝ ավելի շատ գնահատել տեղի արվեստագետներին և չխլել նրանցից սեփական երկրում մեծարվելու «աստղային ժամը»։

Քննարկումը կրկին բարձրացրել է այն հարցը, թե արդյոք հայկական մրցանակաբաշխությունները երբեմն չե՞ն չարաշահում «միջազգային» անունների գործոնը՝ ստվերում թողնելով տեղական տաղանդներին։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք