Ներքին 4 ամիս առաջ - 21:13 25-04-2026

Ուտեմ քեզ. Մելիքյան քույրերը վերջ են տվել իրենց վատ հարաբերությունների մասին լուրերին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական ինստագրամյան տիրույթի ամենաքննարկվող ընտանիքներից մեկը՝ Մելիքյանները, կրկին ուշադրության կենտրոնում են։

Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին լուրեր, թե քույրերի՝ Էլիզի և Ստելլայի միջև «սև կատու է անցել», և նրանց հարաբերությունները լարված են։ Սակայն Էլիզի նոր հրապարակումը ցրեց բոլոր կասկածները։

Հետևորդները վաղուց էին նկատել, որ քույրերը նախկինի պես հաճախ չեն հայտնվում միմյանց հրապարակումներում, ինչն էլ առիթ էր դարձել ամենատարբեր ենթադրությունների համար։ Թեև Էլիզը ժամանակ առ ժամանակ նշում էր քրոջը իր սթորիներում, սակայն հանրությունը սպասում էր առավել հստակ ապացույցի, որ նրանց միջև ամեն ինչ կարգին է։

Այսօր Էլիզ Մելիքյանը վերջապես հրապարակեց համատեղ լուսանկար քրոջ հետ, որտեղ զույգը երևում է չափազանց մտերիմ ու ջերմ մթնոլորտում։ Լուսանկարին կից Էլիզը կատարել է հուզիչ մակագրություն. «Ուտեմ քեզ», ինչն ավելի քան խոսուն է նրանց միջև եղած քնքուշ ու սիրառատ կապի մասին։

Չնայած քույրերը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել և չեն անդրադարձել բամբասանքներին, այս հրապարակումը շատերի համար դիտվեց որպես հստակ պատասխան քննադատներին։ Մելիքյան քույրերը ևս մեկ անգամ փաստեցին, որ ընտանեկան կապն ամեն ինչից վեր է, իսկ հնարավոր տարաձայնությունները, եթե անգամ եղել են, արդեն անցյալում են։

Հետևորդները ողողել են մեկնաբանությունների դաշտը հաճոյախոսություններով՝ նշելով, որ քույրերը միասին շատ ավելի գեղեցիկ են ու ներդաշնակ։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից