Ներքին 4 ամիս առաջ - 14:34 24-04-2026

Չենք կարող մոռանալ մեր անցյալն ու հրաժարվել մեր պատմությունից. Արման Թաթոյան (տեսանյութ)

«Սա ոչ միայն մեր անցյալի մասին է, այլև այն մասին, թե ով ենք մենք հիմա: Ես 3 հիմնական կետ կառանձնացնեի.

Առաջինը՝ ինձ համար Ցեղասպանությունը հիշողություն է առաջին հերթին այն մարդկանց մասին, որոնք ենթարկվեցին դաժանությունների, զանգվածային սպանությունների:

Երկրորդ՝ պետք է գիտակցենք այն հետևանքները, որոնք առաջացան Ցեղասպանության արդյունքում: Մենք մեծ վնասներ կրեցինք, թուլացավ մեր դիմադրողականությունը:

Եվ երրորդ՝ մենք սրա արդյունքում դարձանք աշխարհասփյուռ՝ կապված ճակատագրով ու պատմությամբ»:

Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

«Այս ամենի արդյունքում մի հարց է առաջ գալիս՝ արդյոք մենք կարող ենք մոռանալ մեր անցյալն ու պատմությունը, իհարկե ոչ: Մենք չենք կարող հրաժարվել մեր պատմությունից:

Սա մեր ազգային ինքնության մի մասին է, մեր ճակատագրի մի մասն է: Պետք է հիշենք այն՝ հանուն ավելի ուժեղ ապագայի», - ասաց Արման Թաթոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել