Մամուլ 6 ամիս առաջ - 08:45 23-04-2026

Ովքե՞ր են Թաթոյանի ցուցակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Ինչպես տեղեկացրել էինք՝ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը տեղ չզբաղեցրեց Արման Թաթոյանի «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակում։

Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Փարսյանը մտերիմների մոտ անկեղծացել է, թե չի ցանկանում իշխանության հարվածի տակ ընկնել, առանց այն էլ իր նկատմամբ «առանձնահատուկ» վերաբերմունք կա, ուստի կգործի «տակից»։

Փարսյանը, հիշեցնենք, Շանթ Հարությունյանի «Շանթ դաշինքի» ցուցակով է համայնքապետ ընտրվել: Իսկ Շանթի կուսակցությունը Թաթոյանի հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին: Բայց Կապանի փոխհամայնքապետ Գոռ Թադեւոսյանը ցուցակի 10-րդ հորիզոնականում է։ Այստեղ է նաեւ Գորիսիի ավագանու ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Լազարյանը, որը Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենն էր, որին ազատեցին աշխատանքից` քոլեջների միավորման արդյունքում: Իսկ հայրը «Սյունյաց երկիր» թերթի խմբագիրն է` Սամվել Ալեքսանյանը (հայր ու որդի տարբեր ազգանուններ ունեն)։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ