Մամուլ 6 ամիս առաջ - 07:10 17-04-2026

Ջրագծի վթարի հետևանքով փակված երկաթգծի երթևեկությունը վերականգնվել է

News.am-ը հայտնում է.

«Ապրիլի 16-ին, ժամը 15:10-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում, ջրագծի վթարի հետևանքով, երկաթգծի վրա մանր քարեր և հողազանգված են լցվել․ երկաթգծի հատվածը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նովոսելցովո ջրագծի վթարի հետևանքով առաջացած ջրի հոսքից հարակից լանջից տեղի է ունեցել հողազանգվածի և քարաբեկորների սահք, ինչը փակել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի մոտ 30 գմ հատվածը։

Երկաթուղու աշխատակիցները փրկարարների օժանդակությամբ իրականացրել են հողազանգվածի մաքրման աշխատանքներ։
Երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ