Սպորտ 4 ամիս առաջ - 18:55 16-04-2026

ՃՏՊ-ի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է «Յուվենտուսի», «Արսենալի», Ավստրիայի հավաքականի նախկին դարպասապահ Ալեքսանդր Մանինգերը։

Նա 48 տարեկան էր։

Ալեքսանդր Մանինգերի ավտոմեքենան բախվել է գնացքին, հաղորդում է Bild-ը։ Շտապօգնության բժիշկների ցուցաբերած օգնությունը չի փրկել նրա կյանքը։ Մեքենավարն ու գնացքի ուղեւորները չեն տուժել։

Ալեքսանդր Մանինգերի հետ ավտոմեքենայում այլ մարդ չի եղել։