Մամուլ 5 ամիս առաջ - 08:23 11-04-2026

ԼՀԿ-ում որոշում ունեն ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 11-ին, համագումար էր հրավիրել, որի ժամանակ պետք է հաստատեին նաեւ նախընտրական ցուցակը եւ ներկայացնեին կուսակցության ծրագիրը։

Սակայն տեղեկացանք, որ համագումարը հետաձգվել է, տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառն «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած համագումարն է։

Մարուքյանի թիմում կարծում են, որ համագումարն ու իրենց մասին ինֆորմացիան կկորչեն հանրահավաքի ինֆորմացիոն աղմուկի մեջ։

ԼՀԿ-ն հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին, օրերս գրել էինք, որ կուսակցությունում խորը տարաձայնություններ կան մասնակցել-չմասնակցելու հարցում, ընդ որում՝ կուսակցության ղեկավար կազմում անգամ չկա միասնական դիրքորոշում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը թերեւս վերջնական է, եւ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ժամանակ կհայտարարվի մասնակցելու մասին։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից