Արտաքին 3 ամիս առաջ - 23:25 10-04-2026

ԵՄ-ն պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Վիկտոր Օրբան

Եվրամիությունը պետք է վերսկսի նավթի և գազի մատակարարումները Ռուսաստանից, վերականգնի երկրի հետ նորմալ հարաբերությունները։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ նշելով, որ Բրյուսելի պատժամիջոցների քաղաքականությունը Մոսկվայի դեմ ակնհայտորեն ձախողվել է։

Վարչապետը հիշեցրել է, որ ԵՄ-ն շարունակում է փորձել կանխել ռուսական էներգակիրների մուտքը եվրոպական շուկա՝ հույս ունենալով այս կերպ աջակցել Ուկրաինային։

«Սակայն Բրյուսելը պարտվել է Ռուսաստանի հետ այս մրցակցությանը, քանի որ, կարծես, ռուսները այժմ կարող են իրենց հումքը վաճառել բոլորին, բացի Եվրոպայից, դրանից մեծ գումարներ վաստակելով»,- ասել է Օրբանը ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ ԵՄ առաջնորդները պետք է հասկանան, որ իրենք «չեն կարողանում մեկուսացնել Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից»։

«Էժան ռուսական նավթը պետք է թույլատրվի մուտք գործել Եվրոպա, հակառակ դեպքում եվրոպական տնտեսությունը չի կարողանա գործել» սպառնացող էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ընդգծել է վարչապետը։ «Եկեք վերադառնանք նորմալ կյանքի, եկեք առևտուր անենք Ռուսաստանի հետ»,- առաջարկել է Օրբանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել