Մամուլ 6 ամիս առաջ - 07:15 10-04-2026

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Հայաստանում Այշատ Բայմուրադովային սպանած անձանց նկատմամբ


Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության կայքը հրապարակել է չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության մեջ կասկածվող Կարինա Իմինովայի և Սաիդ-Խամզատ Բայսարովի անձնական էջերը, հաղորդում է SOS ճգնաժամային խմբի։

Ըստ հաղորդագրության՝ երկու կասկածյալներն էլ հետախուզվում են քրեական մեղադրանքներով, իսկ Իմինովան միաժամանակ որոնվում է որպես անհետ կորած։

«Դա կարող է վկայել, որ Իմինովային փնտրում են նաև ընկերները կամ հարազատները և համապատասխան խնդրանքով դիմել են իշխանություններին։
Իմինովայի էջերում նշված են երկու քաղաքացիություն, սակայն ինչ-ինչ պատճառներով Բայսարովի քաղաքացիությունը չի նշվել։

Հայաստանը երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, իսկ դեկտեմբերին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ինտերպոլ և համագործակցության հարցում՝ Ռուսաստանին։ Սակայն, 2026 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանը դեռևս չի արձագանքել. ըստ միջազգային կանոնակարգերի՝ երկիրը գրեթե մեկ շաբաթ ժամանակ ուներ պատասխանելու համար։
Հայտնի չէ, թե երբ է Ռուսաստանը Իմինովայի և Բայսարովի նկատմամբ հետախուզում հայտարարել կամ կոնկրետ ինչ հոդվածով են նրանք որոնվում։

Հիշեցնենք, որ Այշատ Բայմուրադովան սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում։ Կասկածյալները լքել են Հայաստանը սպանության գիշերը և փախել Ռուսաստան»,- գրում է լրատվամիջոցը։

Այս մասին փոխանցում է News.am-ը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ