Ներքին 6 ամիս առաջ - 19:20 09-04-2026

Մնաս բարով իմ․․. երգիչ Անդրեի հուզիչ հրաժեշտը

Վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծագործական ակտիվ փուլում գտնվող երգիչ Անդրեն կրկին հայտնվել է հետևորդների ուշադրության կենտրոնում։ Այս անգամ արտիստի հրապարակումը ոչ թե սովորական աշխատանքային նորություն է, այլ խորը անձնական ապրումների արտացոլում։

Ժամեր առաջ Անդրեն սոցիալական հարթակներում տեսանյութ է տեղադրել, որտեղ պատկերված է մի խորհրդանշական տեսարան. երգիչը ձեռքում պահած ծաղկեփունջը ցած է գցում։

Տեսանյութին կից նա կատարել է կարճ, բայց հուզիչ գրառում. «Մնաս բարով իմ․․․»։

Այս կադրերն ու խոսքերը տպավորություն են ստեղծում, որ երգիչը վերջնական հրաժեշտ է տալիս իր կյանքի մի կարևոր փուլին, մեծ սիրուն կամ անցյալի ցավոտ հիշողություններին։

Տեսանյութը լի է դրամատիկ և խոր հույզերով, ինչն անմիջապես արձագանք է գտել երգչի երկրպագուների շրջանում։ Շատերը նշում են, որ Անդրեն միշտ կարողացել է իր զգացմունքները փոխանցել արվեստի միջոցով, և այս հրապարակումը բացառություն չէ։

Հիշեցնենք, որ տևական դադարից հետո Անդրեն վերադարձել է ակտիվ երաժշտական գործունեության՝ պարբերաբար ներկայացնելով նոր երգեր և տեսահոլովակներ, որոնք ջերմորեն են ընդունվում հանրության կողմից։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ