Ներքին 7 ամիս առաջ - 23:09 05-04-2026

Հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Վան Ին և Սերգեյ Լավրովը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցել Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտեցնելու համար։

Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված խնդիրները լուծելու հիմնարար ճանապարհը հնարավորինս շուտ հրադադարի հասնելն է՝ հավելելով, որ Չինաստանը միշտ կողմ է եղել թեժ կետերի քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է որդեգրեն օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցում և ձգտեն միջազգային հանրության կողմից ավելի մեծ հասկացողություն և աջակցություն ստանալ», - ասել է Վանը Ին Լավրովին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie