Մամուլ 5 ամիս առաջ - 08:41 04-04-2026

«Սպայկան»՝ ընտրության առաջ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն տարածվեց, որ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող հայկական «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանն ուզում է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել՝ «Զեկույց» անունով։

Ըստ լուրերի՝ այդ որոշումը նա կայացրել էր ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի առաջարկով: Դրանից առաջ «Սպայկան» խնդիրներ էր ունեցել ՌԴ իրավապահների հետ․ բեռնատարների մուտքը Ռուսաստան մոտ կես տարի արգելված կամ բարդացված էր: Աբրահամյանը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի միջամտությամբ, օգնել էր՝ լուծելու այդ խնդիրները։

Գրել էինք, որ այդ խնդիրները ծագել էին այն բանից հետո, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել էր «Սպայկա», եւ ջերմ հանդիպումից հետո հաղորդագրություն էին տարածել` հարուցելով ռուսների զայրույթը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Դավիթ Ղազարյանը, ՀՀ իշխանությունների ճնշման ներքո, փոշմանել է եւ այլեւս կուսակցություն բացելու մասին չի մտածում, այլ պատրաստակամություն է հայտնել՝ առաջիկա ընտրություններին աջակցել Նիկոլ Փաշինյանին, ինչի պատճառով կրկին սանկցիաների տակ է ընկել Ռուսաստանում։ Հիմա էլ արգելել են «Սպայկայի»՝ ծաղիկներով բեռնված բեռնատարների մուտքը ՌԴ՝ պատճառաբանելով, թե այդ ծաղիկները ներկրվել են եվրոպական երկրներից` հայկական արտադրանք չեն։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ