Մամուլ 7 ամիս առաջ - 07:40 03-04-2026

ՆԱՍԱ-ի Orion տիեզերանավի զուգարանը դուրս է եկել շարքից պատմական Artemis II առաքելության սկզբում. The Guardian


ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի Orion տիեզերանավի վրա թարթող անսարքության ցուցիչը պատմական Artemis II առաքելության սկզբում ազդարարել է տհաճ խնդիր՝ զուգարանը դուրս էր եկել շարքից, գրում է The Guardian-ը։

Բարեբախտաբար, 10-օրյա առաքելության շրջանակում նավում գտնվող չորս տիեզերագնացների համար խնդիրը արագ լուծվեց։

Թռիչքների կառավարման կենտրոնը հաստատեց, որ զուգարանը կրկին պատրաստ է օգտագործման։

Չնայած այս անհաջող մեկնարկին, 30 միլիոն դոլար արժողությամբ Universal Waste Management System (UWMS) թափոնների կառավարման համակարգը համարվել է նշանակալի առաջընթաց հեռավոր տիեզերական առաքելությունների համար նախատեսված զուգարանների տեխնոլոգիայի ոլորտում։

Համակարգը մշակվել է տարիների ընթացքում և ստեղծվել՝ հաշվի առնելով տիեզերագնացների վաղուց հնչեցրած դժգոհությունները նավի պայմանների վերաբերյալ։
«Մեզ՝ որպես անձնակազմի, շատ է բախտ վիճակվել նման փոքր տիեզերանավում դռնով զուգարան ունենալ», — ասել է Artemis II առաքելության մասնագետ, Կանադայի տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջերեմի Հանսենը՝ մեկնարկից առաջ հրապարակված տեսանյութում։ «Սա միակ տեղն է առաքելության ընթացքում, որտեղ կարելի է գոնե մի պահ միայնակ զգալ»։

Զուգարանը հագեցած է ձագարով, որը միացված է մեզի հավաքման խողովակին, ինչպես նաև փոքր նստատեղով։ Քանի որ տիեզերքում ամեն ինչ գտնվում է անկշռության պայմաններում, պինդ թափոնները ներծծվում են զուգարանի ամանի հիմքում գտնվող պարկի մեջ, որը հետո սեղմվում և տեղադրվում է տարայի մեջ։ Ներծծման գործընթացն այնքան աղմկոտ է, որ զուգարանի խցիկը պատված է ձայնամեկուսիչ նյութով, և օգտագործման ընթացքում անձնակազմը պետք է կրի լսողության պաշտպանիչ միջոցներ։
Ավելի երկար առաքելությունների ընթացքում, օրինակ՝ Միջազգային տիեզերակայանում, տիեզերագնացները գրեթե ամբողջությամբ վերամշակում են հեղուկ թափոնները՝ մեզը և քրտինքը վերածելով խմելու ջրի։ Սակայն կարճ առաքելության դեպքում, ինչպիսին է Artemis II-ը, մեզը ամեն օր դուրս կհանվի տիեզերանավից, իսկ պինդ թափոնները կպահպանվեն հատուկ տարայում և կվերացվեն Երկիր վերադառնալուց հետո։
Զուգարանի համակարգը պարզապես փոքր հարմարություն չէ անձնակազմի համար։ NASA-ի Artemis ծրագրի հիմնական նպատակներից մեկը մարդու մշտական ներկայության ապահովումն է տիեզերքում։ Դա պահանջում է թափոնների կայուն կառավարում՝ առանց տիեզերագնացների առողջությանը վտանգելու։ Անհրաժեշտ է նաև խուսափել արտահոսքերից, որպեսզի տիեզերական միջավայրը չաղտոտվի Երկրից եկող միկրոօրգանիզմներով։

Մանրամասները՝ News.am կայքում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ