Ներքին 7 ամիս առաջ - 18:42 02-04-2026

Վլադիմիր Վարդանյանին ԱԺ-ում կփոխարինի Լուսինե Աքմաքչյանը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 26-ին ստացել է Ազգային Ժողովի նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները։ դադարել են։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ-ն ապրիլի 2-ի նիստում Ազգային Ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը տվել է ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Լուսինե Սամվելի Աքմաքչյանին։

ԿԸՀ-ն ստացել է նաև Ազգային Ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածու Հրաչուհի Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված Վահան Հայկի Զարոյանի՝ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումները։ Երկու դիմումն էլ, սահմանված կարգով, եղել են նոտարական վավերացմամբ, հետևաբար ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել վերջիններիս գրանցումը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա