Ներքին 2 տարի առաջ - 13:37 22-03-2022

Ավելացնում ենք ինքնին արտահայտության և կարծիքի մասով քրեական քաղաքականությունը. Վարդևանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել. քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն Արամ Վարդևանյանին ասաց. «Պարոն Վարդևանյան, զարմանալիորեն ես Ձեզ հետ համաձայն եմ, որ հանրապետություն հռչակած երկրում իշխանությունն անցնում է ժառանգաբար, և այդ իշխանությունը որևիցե ժամկետ չի ունենում, այդ իշխանության մեջ կնոջ համար սահմանվում է պաշտոն, որը ընտրովի չէ։ Դա միջազգային հանրության բացթողումներից մեկն է, բայց հիմա անդրադառնանք այս նախագծին»։

Վարդանյանն ասաց, որ Վարդևանյանն իրավացի է, որ վերջին շրջանում հատկապես արտերկրից շատ հաճախ հնչում են սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության մասին։ Նախագծի քննարկման ժամանակ ինքն առաջարկ է հնչեցրել՝ գուցե այս հոդվածը սահմանափակեն օտարերկրյա պաշտոնատար անձանցով և նույնիսկ պետության գլուխներով, կառավարության ղեկավարներով։

Վարդևանյանն ասաց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ընթացքում նման առաջարկ իրավացիորեն տրվել է, և դրա պատասխանը ևս մեկ անգամ Վարդևանյանը հնչեցրեց. «Առաջարկն ընդունելի է, և ընդունելի է այն տրամաբանությամբ, որ պահպանենք այս հոդվածում առաջարկվող 301.2-ի 2-րդ մասը, խմբագրենք՝ պահպանելով առաջին մասը, այսինքն՝ խստացնենք։ Մենք ոչ շատ ծանր, ունիվերսալ ձևով քրեական քաղաքականության մոդելն ենք որդեգրել, բայց սահմանափակվել բացառապես արտաքին աշխարհի սպառնալիքներով ևս ճիշտ չէ, ՀՀ-ում այս հոդվածը չպետք է ունենա շահառու, բայց մյուս կողմից՝ մենք հիշում ենք, որ քրեական օրենսգրքի նպատակներից մեկը կանխարգելումն է, սա կկանխարգելի ՀՀ-ում առհասարակ նման դիսկուրսը»։

Վարդանյանն ասաց, որ ՀՀ քրեական օրենսդրությունն արգելում է որևէ ոտնձգություն ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության նկատմամբ, երկրորդ՝ ՀՀ քրեական օրենսդրությունն արգելում է նույն երևույթների դեմ հրապարակային կոչերը։

«Հիմա դուք ասում եք, որ հրապարակել եք նախագիծ, որ շեմն իջեցնում եք, օրինակ՝ եթե այս նախագիծը գործեր Կիպրոսում, հիմք կհանդիսանար, որ վերջինիս ենթարկեինք պատասխանատվության՝ ձեր իսկ առաջարկած հոդվածով։ Ուզում եմ հասկանալ՝ արդյոք համաչա՞փ են այս նախագծով հետապնդվող նպատակները»։

Վարդևանյանն ասաց, որ պահպանում են կոչերի համար քրեականացումը, որը դեռևս կա, բայց նաև ավելացնում են ինքնին արտահայտության և կարծիքի մասով քրեական քաղաքականությունը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված