Ներքին 6 ամիս առաջ - 13:00 02-04-2026

Ինչու էր լայն ժպտում Փաշինյանը Պուտինի հետ զրույցի ժամանակ

Ովքեր լավատեսական հույս էին փայփայում, թե Փաշինյանը անկախության ու ժողովրդավարության ջատագով է, թող ողբան այսօր։ Ապրիլմեկյան այցով Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ-ն մնում է ռուսական գոտում, և դրա երաշխավորն ինքն է։ Սա տխուր լուր է գիշեր-ցերեկ Փաշինյանին հակառուսականության մեջ քննադատողների համար։ Սա նաև խորը հիասթափության պատճառ է երևակայություն չունեցողների համար, որոնք կարծում էին, թե կարող են իշխանություն փոխել՝ ռուսամետ ուժերին ընտրելով։

Տևական ժամանակ ՔՊ-ն մեղադրում է ընդդիմադիր գործիչներին ռուսամետ լինելու, ռուսական շահեր սպասարկելու, ռուսական ազդեցությունը խորացնելու մտադրության, Կրեմլի գործակալ լինելու, ռուսական աջակցությամբ նոր պատերազմի մեջ ներքաշելու և նման ծանր մեղքերի մեջ։

Սակայն Փաշինյանը Մոսկվայում ապացուցեց, որ քաղաքական սպեկտրի ամենառուսն ինքն է։

Հրավերի համար հրապարակավ հնչած շնորհակալությունը հերքեց նաև այն սուտը, թե ապրիլի 1-ին Փաշինյանն իր նախաձեռնությամբ էր մեկնել Մոսկվա։ Ընտրությունների մասին երկկողմանի թափանցիկ ակնարկները ևս ապացուցեցին, որ այցի հիմնական նպատակը հունիսի 7-ի ընտրությունների մասին Փաշինյանի զեկույցն էր։

Ի՞նչ է անելու Փաշինյանը, եթե հունիսի 7-ին ընտրվի։ ՔՊ-ն հավատարի՞մ է մնալու հայ-ռուսական օրակարգին, շարունակելո՞ւ է սպասարկել ռուսական շահերը, թե՞ կանգնելու է անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում։ Այս հարցերն էին Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգի առաջին տողում։

Կրկին հիշենք, որ 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխության օրերին Երևան էին ժամանել ՌԴ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ, որոնց ներկայությամբ տեղի է ունեցել իշխանության փաստացի հանձնում-ընդունումը։ Բնականաբար՝ եղել են համապատասխան պայմանավորվածություններ, և Փաշինյանը, ենթադրաբար, պարտավորվել է սպասարկել ռուսական շահերը։ Հետո՝ 2025-ի հունիսի 19-ին, Փաշինյանը հրապարակավ խոստովանել է, որ ֆորպոստի վարչապետ է եղել։

«Ռուսաստանն ու Հայաստանը ունեն հատուկ հարաբերություններ, որոնք զարգացել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և անցյալում ընդհանուր խնդիրները լուծելու համար ներդրված համատեղ ջանքերը։ Մեզ միավորում է նաև ընդհանուր քաղաքակրթությունը»,- ասաց Պուտինը ապրիլի 1-ին՝ ի լուր աշխարհի ակնարկելով, թե ժողովրդավարությունը Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չէ։

Իսկ Փաշինյանը հանդիպման ժամանակ երկարաշունչ ելույթով հավաստիացրեց, որ նույն ոգևորությամբ կշարունակի սպասարկել ռուսական շահերը նաև հունիսի 7-ից հետո։ Նա նաև ընդգծեց, որ կա փոխադարձ վստահություն և հագեցած օրակարգ, որն ավելի է ընդլայնվելու։ Այսինքն՝ կարող ենք հույս չունենալ, որ Հայաստանից դուրս են հրավիրվելու ռուսական զորքերը, լյուստրացիա ու դեսովետիզացում է լինելու, ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ է ներկայացնելու և այլն։ Հակառակը՝ Փաշիյնանն ավելի է խորացնելու Հայաստանի կախվածությունը Մոսկվայից։

Այսպիսով՝ իմաստազրկվում է ռուսամետ ընդդիմության ակտիվությունը։ Իմաստ ունի՞ նրանց ներկայությունն ԱԺ-ում, երբ Փաշինյանը ռուսամետ կուրս է վարելու նաև հունիսի 7-ից հետո։ Իմաստազրկվում է նաև հիբրիդային գրոհներից մեզ պաշտպանող ԵՄ աջակցության խմբի գործունեությունը։ Ու՞մ ումի՞ց են են պաշտպանելու եվրոառվույտները։

Կարճ ասած՝ Փաշինյանն ապրիլի 1-ին Կրեմլում լայն ժպտում էր ու ծիծաղում Սեմտեմբերի 21-ին «Այո» քվեարկած հայ ժողովրդի և ժողովրդավարական աշխարհի վրա, որ Պուտինի հետ միասին կարողացան կրկին խաբել բոլորին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
23:20 Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել
21:32 «Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդուն
23:54 Հանրապետության հրապարակի շատրվանները նոր կյանք են ստանալու. Տիգրան Ավինյան
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
23:43 Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 1 տրիլիոն դոլարի շեմը