Ուղիղ եթեր
Մամուլ 2 ամիս առաջ - 07:20 31-03-2026

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում՝ նախարարների և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։

Առաջանում է հարց՝ արդյոք նման ակտիվությունը կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրավված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։

ArmLur.am-ը դիմեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու համար։ ԿԸՀ-ից պատասխանեցին․
«Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը։ Դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։ Օրինակ՝ այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, քարոզչություն չի կարելի իրականացնել։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը, և դա որևէ կերպ ԿԸՀ-ի հետ կապ չունի»։

ԿԸՀ նախագահի՝, իսկ ավելի կոնկրետ՝ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի այս դիրքորոշումը փաստացի ցույց է տալիս, որ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ակտիվությունը չի ենթարկվում այն վերահսկողական մեխանիզմներին, որոնք կիրառվում են նախընտրական փուլում։ Միևնույն ժամանակ, երբ հանրային հանդիպումներին մասնակցում են պետական պաշտոնյաներ, և տեղում բարձրացված խնդիրների մասով հնչում են հանձնարարականներ, առաջանում է հարց՝ արդյոք ապահովվում են մրցակցային հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի համար։


Ընտրական գործընթացների նկատմամբ վստահության տեսանկյունից կարևոր է ոչ միայն իրավական սահմանափակումների պահպանումը, այլ նաև վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման բացառումը։ Մասնագետները բազմիցս ընդգծել են, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին պետք է հստակ տարանջատված լինի նրանց պաշտոնեական լիազորություններից, որպեսզի բացառվեն անհավասար մրցակցության վերաբերյալ կասկածները։
Այս պայմաններում ձևավորվում է իրավիճակ, երբ քարոզարշավը իրավական առումով դեռ չի սկսվել, սակայն քաղաքական գործընթացը փաստացի արդեն ընթանում է՝ առանց այն վերահսկողական գործիքների, որոնք գործում են պաշտոնական ժամանակահատվածում։ Արդյունքում, վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հարցերը շարունակում են գոյություն ունենալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան