Ներքին 3 ամիս առաջ - 14:08 30-03-2026

Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը

Ֆասթ Բանկը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օրերս բացել է իր 39-րդ մասնաճյուղը՝ ընդլայնելով իր ներկայությունը Հայաստանի մարզերում։

Նորաբաց Սիսիան մասնաճյուղը մարզում չորրորդն է, որտեղ հաճախորդներին առաջարկում են բանկային ծառայություններ՝ ապահովված ժամանակակից տեխնոլոգիական պայմաններով և հաճախորդակենտրոն սպասարկմամբ։

Ֆասթ Բանկի ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանը վստահություն է հայտնել, որ նոր մասնաճյուղը նպաստելու է տարածաշրջանի զարգացմանը. «Մասնաճյուղում ստեղծված են լավագույն պայմաններն սպասարկելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց կարիքներին համապատասխան: Մենք առանձնահատուկ կարևորում ենք ոչ միայն ծառայությունների որակը, այլ նաև ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու հասանելիությունը, ուստի Սիսիան մասնաճյուղը ևս գործելու է 24/7 ռեժիմով», - ասել է նա:

Ֆասթ Բանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ տեխնոլոգիական նորարարական լուծումները հասանելի դարձնելով նաև մարզերում։ Բանկի մասնաճյուղերի առկայությունը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը՝ Բանկը դարձնելով վստահելի գործընկեր ամբողջ Հայաստանում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
19:39 Արամ Աբրահամյանին պաշտոնապես շնորհվեց «Արմեն Դուլյան» առաջին մրցանակը
19:23 Վախենում եմ ամուսնանամ. Ռաֆայել Երանոսյանի գրառումը մեծ քննարկումների տեղիք է տվել
20:09 Մահացել է ՈւՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան