Ներքին 7 ամիս առաջ - 11:20 30-03-2026

Նոր հոդված են «գտել» տղաների համար, որը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում. Մելիքյան

Թազա հոդված են «գտել» տղաների համար. 452 հոդվածի պերճանքն ու թշվառությունը։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը և ուղիղ եթերով հայտնել.

«Երեկ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից դպրոցականների դեմ փորձում են քրեական վարույթ հարուցել Քրեական օրենսգրքի 452 հոդվածի հատկանիշներով։

Հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն։

Պատկերացրեք՝ տղաները պատարագին են մասնակցում, սկսել է պատարագը, և գալիս է ինչ-որ մի խումբ քաղաքական գործունեություն իրականացնելու բովանդակությամբ, այդ հոդվածը տղաների վրա կարելը հենց դրա մասին է խոսում, այդ նպատակով եկեղեցի մտնելը պատարագի ժամանակ սրբապղծություն է։ Եթե այդ մարդն այդ պահին քաղաքական գործունեություն էր իրականացնում, այ ընկեր, ինչ գործ ունես, նշանակում է՝ նա ծեսին միջամտում է; Ես չգիտեմ, այդ տղան ի՞նչ է այդ պահին մտածել, մտածե՞լ է հրոսակներ են մտել՝ եկեղեցին գրավելու»,-մանրամասնել է իրավապաշտպանը։

Նա ընդգծել է՝ քաղաքական գործունեությունն ի՞նչ կապ ունի տեղի ունեցածի հետ, ոստիկանությունը գտնո՞ւմ է, որ եկեղեցում ծեսի ժամանակ կարելի է քաղաքական գործունեություն իրականացվել։

«Մեղադրանքի ձևակերպումն ինքնին եկեղեցու հետևորդների համար վիրավորանք է; Ես չգիտեմ նախկին դատախազ Հայկ Հարությունյանը, որ եկել էր ձերբակալություն էր իրականացնում, ո՞վ է տեսել, որ վարչության պետը գա ու ձերբակալություն իրականացնի։ Կարող ենք ասել, որ այս գործով ոստիկանությունը քաղաքական հրահանգ կատարող է»,-նշել է նա։

Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ տղաներին տեղափոխել են Կենտրոնի քննչական բաժին, «որպես դարի հանցագործներ, ինչ որ մեկի հոգու բավարարվածությունն ապահովելու ձևով»։

Իսկ մինչ այդ «ուղիղ 50 րոպե է ոստիկանության քաղաքի վարչությունում փաստաբաններիս թույլ չեն տալիս բարձրանալ մեր վստահորդների մոտ»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie