Ներքին 7 ամիս առաջ - 22:00 28-03-2026

Կապանում սելավատարը փլվել է․ վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

«Սելավատների պատնեշների փլուզման հիմանական պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Դրան նպաստում են հորդառատ տեղումները, առատ ձյունը, որոնք մեծացնում են սելավների և ջրային հոսքերի ճնշումը նման կառույցների վրա։ Կապանը, իր լեռնային ռելիեֆով և գետային համակարգով, առանձնապես խոցելի է նման երևույթների նկատմամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Կապան քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով փլուզված սելավատարի պատնեշի դեպքին, ասաց բնապահպան Գագիկ Սուխուդյանը։

Բնապահպանական տեսանկյունից խնդիրը բազմաշերտ է։ Առաջինը՝ ենթակառուցվածքների հնությունն է։ Շատ սելավատարներ կառուցվել են տասնամյակներ առաջ և չեն վերանորոգվել կամ արդիականացվել՝ համապատասխանեցնելով ժամանակակից կլիմայական պայմաններին։ Երկրորդ կարևոր գործոնը նախագծային և կառուցվածքային թերություններն են, ինչպես նաև պատշաճ սպասարկման և ամրացման աշխատանքների պակասը։ Եթե պատնեշները ժամանակին չեն ամրացվում կամ մաքրվում, ապա հորդառատ ջրերի ճնշման տակ դրանց փլուզման ռիսկը զգալիորեն մեծանում է։

«Նման իրավիճակներում հնարավոր է սողանքների առաջացում, ճանապարհների քանդում, ավտոմեքենաների վնասում, իսկ ընդհանուր նյութական վնասը կարող է լինել շատ զգալի»,- նշում է բնապահպանը։

Oragir.News-ին տրամադրած ՆԳՆ վերջին տվյալներով Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։

«Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել»,- նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրությունում։

Թեպետ այս դեպքով մարդկային զոհեր չեն գրանցվել, փորձագետները նախազգուշացնում են, որ նման իրավիճակները կարող են անկառավարելի դառնալ՝ հանգեցնելով ինչպես մարդկային, այնպես էլ բնապահպանական խնդիրների։

Բնապահպանները նաև ընդգծում են, որ խնդիրը միայն Կապանին չի վերաբերում։ Մեծ հեղեղների ականտես ենք լինում նաև Երևան քաղաքում, երբ հորդառատ անձրևները մի փոքր երկար են տևում։

Առհասարակ, Հայաստանում սելավատարների և ջրահեռացման համակարգերի արդիականացումն այսօր հրատապ անհրաժեշտություն է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն նոր կառույցների կառուցմանը, այլև գործող համակարգերի վերանորոգմանն ու ամրացմանը։

Հիշեցնենք՝ Կապանում հորդառատ անձրևների հետևանքով վարարել էր Ողջի գետը և դարձել սելավատարի պատնեշի փլուզման պատճառ։ Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին էլ տեղի է ունեցել սողանք։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie