Ուղիղ եթեր
Ավելին 7 ամիս առաջ - 14:57 28-03-2026

Հաքերները կոտրել են ՀԴԲ տնօրենի փոստը. սկանդալային լուսանկարներ են տարածվել

ԱՄՆ-ի անվտանգության համակարգը ցնցած նոր սկանդալ է հասունանում։

Իրանի հետ կապվող հաքերները հայտարարել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI) տնօրեն Քեշ Պատելի անձնական էլեկտրոնային փոստը կոտրելու մասին։ Սա ոչ միայն անձնական տվյալների գողություն է, այլև բացահայտ մարտահրավեր ԱՄՆ-ի գլխավոր իրավապահ կառույցին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Handala հաքերային խումբը։

Իրենց պաշտոնական կայքում նրանք հրապարակել են Քեշ Պատելի անձնական արխիվի մի մասը՝ ուղեկցելով այն սուր հայտարարությամբ. «ՀԴԲ-ն դատարկ անուն է. դրա հետևում իրական անվտանգություն չկա: Եթե ձեր տնօրենը այդքան հեշտությամբ է թիրախում հայտնվում, ի՞նչ եք սպասում ձեր շարքային աշխատակիցներից»։

Հրապարակված նյութերը վերաբերում են Պատելի՝ Կուբա կատարած ուղևորությանը։ Հաքերները տարածել են լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս տնօրենի ժամանցը։

Լուսանկարներ որտեղ Պատելը վինտաժային մեքենաների ֆոնին, սիգարով և ռոմի շշերով է։







Փաստաթղթեր որտեղ ուղևորության մանրամասներն են, ամրագրումները և անձնական տվյալները։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Reuters-ին հաստատել է, որ նյութերը, ամենայն հավանականությամբ, իսկական են, ինչը նշանակում է, որ հաքերները իրականում կարողացել են հասնել իրենց նպատակին։ Թեև Handala-ն իրեն ներկայացնում է որպես պաղեստինամետ «վրիժառուների» խումբ, կիբերանվտանգության փորձագետները համոզված են, որ սա ընդամենը քողարկում է։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ խումբը Իրանի կառավարության կիբերհետախուզական ստորաբաժանումն է, որի նպատակն է հեղինակազրկել ԱՄՆ պաշտոնյաներին։ Քեշ Պատելը համարվում է Դոնալդ Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը։ Նրա նշանակումը ՀԴԲ տնօրենի պաշտոնում ուղեկցվել էր մեծ քննարկումներով։

Հաքերների թիրախավորումը հենց նրա նկատմամբ պատահական չէ. սա քաղաքական հարված է նոր վարչակազմի անվտանգության քաղաքականությանը։ Այս պահին ՀԴԲ-ն և հատուկ ծառայություններն աշխատում են հասկանալու համար՝ արդյոք հաքերները հասանելիություն են ստացել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, թե սահմանափակվել են միայն անձնական տվյալներով։ Ինքը՝ Պատելը, դեռևս լռություն է պահպանում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի