Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:15 24-03-2026

Պասպորտ-սեղան չի լինելու․ Փաշինյանը մերժեց չարենցավանցիներին

Չարենցավանում շուրջ 40 հազար քաղաքացիների պահանջը hերթական անգամ մերժվեց։ Չարենցավանցիները արդեն շուրջ մեկ տարի է, ինչ բողոքում են անձնագրային բաժնի Հրազադան տեղափոխման դեմ՝ պնդելով, որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում քաղաքի համար։ Բողոքի շրջանակում նրանք կազմակերպել են ստորագրահավաք, ինչպես նաև փակել ճանապարհներ՝ պահանջելով չտեղափոխել անձնագրային ծառայությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչիցներից մեկը տեղեկացրեց, որ օրերս քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում այս հարցով դիմել են անգամ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս չի ընդառաջել իրենց։

Քաղաքացիներից մեկի փոխանցմամբ էլ՝ Փաշինյանն ասել է, որ շուտով պասպորտ-սեղան հասկացություն առհասարակ չի լինելու. «Ախր, անձնագրային սեղանը, բանը, շրջիկ մեքենա կա, գալիս այդ հարցերը լուծում։ Բայց հիմա, կներեք, տեսե՛ք, տեսե՛ք, տեսե՛ք, հիմա բիոմետրիկ անձնագրերի համակարգը մտնում է, ամբողջ համակարգը փոխվելու է, ընդհանրապես, պասպորտ-սեղան հասկացությունը վերանալու է»։

Բնակիչներին, սակայն, Փաշինյանի պատասխանը չբավարարեց։ Նրանք ընդգծում են, որ մինչ համակարգային փոփոխությունները քաղաքը չի կարող մնալ առանց լիարժեք գործող անձնագրային ծառայության։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում