Սպորտ 7 ամիս առաջ - 21:42 24-03-2026

Նա տղամարդ չէ, պարզապես առնետ է. Արման Ծառուկյանը՝ Ջորջո Պուլասի մասին

UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է ամերիկացի Ջորջո Պուլասի դեմ կայանալիք ռևանշ-մենամարտի մասին։

Ծառուկյանն ու Պուլասը ուժերը կչափեն մարտի 28-ին ԱՄՆ-ի Տամպա քաղաքում կայանալիք RAF 07 մրցաշարում՝ անցկացնելով ըմբշամարտի կանոններով գոտեմարտ։ Հիշեցնենք, որ մարզիկների առաջին դիմակայությունն ավարտվել էր Արմանի հաղթանակով և նրանց թիմերի միջև բռնկված զանգվածային ծեծկռտուքով:

«Եթե նա տղամարդ լիներ, ես նրա հետ խնդիրներ կունենայի։ Բայց այս տղայի հետ ես երբեք խնդիր չեմ ունենա, քանի որ նա իր խոսքի տերը չէ։ Կարող ես նրան մի փոքր վնասել, և նա կհրաժարվի մենամարտից՝ ասելով. «Օ՜, ձեռքս կոտրել եմ, քեզ դատի կտամ»: Պետք է զգույշ լինել նման մարդկանց հետ։ Նա իսկական խորամանկ է, պարզապես առնետ»,- Ծառուկյանի խոսքն է մեջբերում FOX Nation-ը:

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ