Ներքին 3 տարի առաջ - 21:14 10-11-2022

Ներքին Հանդում պարզապես դադարել է կյանքը, գյուղում այլևս ընտանիքներ չկան․ այն վերածվել է ուրվական գյուղի․ Արման Թաթոյան

«2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ՀՀ տարածք ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերը հայտնվել են ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո»։ Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ներքին Հանդ գյուղում պարզապես դադարել է կյանքը, գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկինի ակտիվ և կենսուրախ համայնքից վերածվել է ուրվական գյուղի։

Գյուղի դպրոցն ադրբեջանական ուղիղ նշանառության ներքո է, և չի գործում: Ադրբեջանական զինված տեղակայումների պատճառով չի գործում հասարակական տրանսպորտը, մարդիկ մեկուսացման մեջ են: Գյուղի ջրի ակունքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են:

Մարդիկ չեն կարողանում մոտենալ գյուղի գերեզմանոցին, իրենց հարազատների շիրիմներին, քանի որ այն ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Ադրբեջանական զինված ծառայողներն ազատորեն շրջում գերեզմանոցի տարածքում:

Միայն Ներքին Հանդում օկուպացված է 240 հա, իսկ Սրաշենում` 160 հա տարածք:

Մարդիկ զրկվել են արոտավայրերից, վարելահողերից ու խոտհարքերից, կանգնել են սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, զրկվել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Թե´ Սրաշենում, թե´ Ներքին Հանդում 70%-ով կրճատվել է անասնագլխաքանակը:

Մարդիկ վնասներ են կրում տարածքում տեղադրած ականնների հետևանքով․ հենց մեր փաստահավաք աշխատանքների ժամանակ ականատես եղանք, թե ինչպես բնակիչներից մեկի 3 կովերը սատկեցին ականի վրա պայթյունից։

Մենք մանրամասն հաշվել ենք․ միայն Ներքին Հանդում ադրբեջանական մինչև 10 զինված դիրք կա, դիրքերում էլ մինչև անգամ 20-ի հասնող զինծառայող և ավելին։

Ադրբեջանական զինծառայողները մարդկանց կյանքը վերածել են անհնարինության։

Այս ամենը ադրբեջանական պետական թշանամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է:

Այսքանից հետո միայն միամիտը կարող է կարծել, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության է պատրաստվում։ Ես համոզված եմ, որ եթե այս պայմաններում Ադրբեջանի հետ կնքվի, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագիր», այն պարզապես չի գործի։

Ես նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից։

Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։

Այս գյուղերի հետ կապված այսօր ներկայացրել եմ փաստահավաք նոր տվյալները, որ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation իրականացրել է միջազգային հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։ Նշված գյուղերում աշխատանքներն իրականացվել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան