Ներքին 4 ամիս առաջ - 15:58 18-03-2026

Կապանի համար 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի №5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում, որից հետո հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների հիմքով խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Պարզվել է, որ խոհանոցը տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը։ Բացի այդ հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից։

Պատուհանները չեն ունեցել բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Աշխատանքային մակերևույթները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն եղել նորոգ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից