Ուղիղ եթեր
Մշակույթ 2 ամիս առաջ - 22:08 15-03-2026

10-ամյա Ալեքսա Վարդանյանը կներկայացնի Հայաստանը «Սլավյանսկի բազար 2026»-ում

Մարտի 14-ին տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2026» ամենամյա մանկական և երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլը։

Մրցույթի կանոնակարգի համաձայն, մանկական կատարողների կազմում ելույթ ունեցան 8-14, իսկ երիտասարդ կատարողների կազմում՝ 18-31 տարեկան տարիքային խմբում գտնվող անհատ կատարողներ։

Նախընտրական փուլի ընթացքում, մասնակիցները կատարել են իրենց նախընտրված երգերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին նախ գնահատել է մասնակիցների վոկալային տվյալները, ապա նաև բեմական կեցվածքը։

«Սլավյանսկի բազար 2026» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական եզրափակիչ փուլի ժյուրին, որը գլխավորում էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Գայանե Հովհաննիսյանը, առավելագույն միավորներ ստացած մասնակիցներից ընտրել է հաղթողներին։ Մինչև հաղթողների անունները հայտնի դառնալը, մրցույթի բոլոր մասնակիցները կազմկոմիտեի կողմից ստացան մասնակցության հավաստագրեր։

Այսպիսով, հուլիսի 9-12-ը, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք «Սլավյանսկի բազար 2026» ամենամյա միջազգային մանկական կատարողների մրցույթում Հայաստանը կներկայացնի 10-ամյա Ալեքսա Վարդանյանը։