Արտաքին Միտք 4 ամիս առաջ - 22:43 12-03-2026

Իրանի առաջնորդի ուղերձում կրկնվող «ազգ», «հայրենիք», «Իրան», «իրանցիներ» եզրույթները ազգային առաջնորդության բնորոշիչներ են

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Իրանի հոգևոր առաջնորդն իր առաջին ուղերձում հանդես է գալիս երկու հարթություններով՝ որպես Իրանի և որպես ամբողջ Մերձավոր Արևելքի շիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ։

Ուղերձում բազմիցս կրկնվող «ազգ», «հայրենիք», «Իրան», «իրանցիներ» եզրույթները հենց ազգային առաջնորդության, քաղաքացիական և հայրենասիրական բնորոշիչներ են, միևնույն ժամանակ սակայն Իրանի հոգևոր առաջնորդը այլ տեղերում հանդես է գալիս նաև որպես Իրանից դուրս՝ Իրաքում, Եմենում, Լիբանանում և այլուր համաշիայական «դիմադրության ճակատի» առաջնորդ և ղեկավար։

Սա իրանական հինավուրց կայսերական ավանդույթի կարևոր հատկանիշ է, քանի որ այդ ավանդույթի համաձայն՝ Իրանը չի կարող ամփոփվել միայն այդ երկրի տվյալ ժամանակահատվածի վարչաքաղաքական սահմաններում, և նույնիսկ ներկա դժվարին պայմաններում Իրանի առաջնորդը չի դադարում նաև այդ երկրից դուրս աշխարհի բոլոր շիաների առաջնորդ համարվել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը