Ներքին 6 ամիս առաջ - 17:06 11-03-2026

Շնորհակալ եմ Ալիևին, վերացրեց Ադրբեջանով դեպի ՀՀ երկաթուղային փոխադրման սահմանափակումները. Փաշինյան

Արդեն ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։

Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ամիսներ սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով անցնելով նաև անցնելով Վրաստանի միջով գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, և ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։

Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումը Ադրբեջանից դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, որովհետև սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։

Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի «ԹՐԻՓՓ» նախագծի իրագործման ձգձգման։

Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլև պատճառ չունի, որովհետև նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միսնաժամկետ և երկարաժամկետ շահերին, և ինչպես տեսաք վերոնշյալ մեջբերումներից, որևէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը»։

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում