Մամուլ 7 ամիս առաջ - 09:20 11-03-2026

Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն վերցնելու իշխանությունների մեծաբերան հայտարարություններին զուգահեռ, իշխանության գործողությունները մատնում են, որ ՔՊ-ն նախանձելի վիճակում չէ եւ հող է նախապատրաստում քաղաքական մրցակիցների դեմ ռեպրեսիաների համար։

Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը երեկ մի տարօրինակ հայտարարություն տարածեց այն մասին, թե «այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ» են գործադրվում` «սպասվող ընտրական գործընթացներին միջամտելու» նպատակով: «Այլ երկիր»-ը, բնականաբար, Ռուսաստանն է, որի անունը վախենում են տալ, բայց որտեղ «հատուկ ծառայությունների անունից տարբեր դերակատարներ» աշխատում են, որ «հայազգի եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց» մղեն` աջակցելու ընտրություններին մասնակցող որոշ ուժերին: Եվ դա արտահայտվելու է «ֆինանսական եւ կազմակերպական բնույթի աջակցությամբ»։

Նշենք, որ իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն լուրեր է տարածում, թե իբր հազարավոր հայեր ՌԴ-ից ընտրություններից առաջ գալու են Հայաստան եւ իրենց քվեն տալու են ընդդիմությանը, մասնավորապես` Սամվել Կարապետյանի ուժին։ Իշխանական մեր աղբյուրը բացահայտեց, որ այս հայտարարությամբ հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար, եթե ընտրությունների շեմին սոցհարցումների արդյունքներն այսօրվա պես աղետալի պատկեր արձանագրեն ՔՊ-ի համար: Աղբյուրը չբացառեց, որ Փաշինյանը կկիրառի «մոլդովական սցենար» եւ անօրինական որոշում կկայացնի` որոշ ուժերի դուրս մղելով ընտրապայքարից»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ