copy image url
Արտաքին Ներքին 7 ամիս առաջ - 21:00 05-10-2023

Հետախուզական ծառայություններն աշխարհում․ ովքե՞ր են Քրիստինե Գրիգորյանի գործընկերները

Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարելու է նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ով նախքան սա 6-ամսյա դասընթաց է անցել և համապատասխան հմտություններ ձեռք բերել։

Մինչև առանձին ծառայության հիմնումը համապատասխան գործառույթն իրականացվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, իսկ առանձնին ծառայության ստեղծումը հիմնավորվում է հետախուզական և հակահետախուզական բնույթի գործունեության արդյունավետության բարձրացման, դրանցում ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի հետևողական իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև տեխնոլոգիական տեսանկյունից՝ բազմատեսակ, գործունեության էության տեսանկյունից՝ բազմաբնույթ հետախուզական հանրության բնականոն ստեղծման հրամայականներով:

Գրիգորյանի նշանակումը բազմաթիվ քաղաքացիների շրջանում մտահոգություն է առաջացրել։

Ցանկացած պետության համար շատ կարևոր է իր երկրի հետախուզությունը։ Գաղտնի ծառայությունները տարբեր երկրներում առանձնացված են սովորական զինված ուժերի ավանդական հետախուզությունից (կառավարության կազմում) և որոշ երկրներում էլ գործում են հենց զենված ուժերի կազմի մեջ։ Այս գործակալությունները կատարում են՝ հետախուզական, վերլուծական, դիվերսիոն, հակաահաբեկչական գործառույթներ։ Նրանք կարողանում են՝ հեղափոխություններ կազմակերպել թշնամական պետության տարածքում, լիկվիդացնել պետության համար անցանկալի անձանց, գաղտնալսել տարբեր մարդկանց և պաշտոնյաների, վերլուծել տարբեր քաղաքական իրադարձություններ։

Առհասարակ ցանկացած պետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի պրոֆեսիոնալ հետախուզական ծառայությունների առկայությունը։ Գաղտնի ծառայությունները տարբեր երկրներում առանձնացված են սովորական զինված ուժերի ավանդական հետախուզությունից, իսկ որոշ երկրներում էլ գործում են հենց զինված ուժերի կազմի մեջ։

Այս ծառայությունները կատարում են հետախուզական, վերլուծական, դիվերսիոն, հակաահաբեկչական գործառույթներ։ Նրանք կարողանում են հեղափոխություններ կազմակերպել թշնամական պետության տարածքում, լիկվիդացնել պետության համար անցանկալի անձանց, գաղտնալսել տարբեր մարդկանց և պաշտոնյաների, վերլուծել տարբեր քաղաղքական իրադարձություններ և այլն։

Oragir.News-ը ստորև ներկայացնում է աշխարհում լավագույն հետախուզական ծառայություններն ունեցող երկրներին, ինչպես նաև դրանց ղեկավարներին, ովքեր լինելու են Քրիստինե Գրիգորյանի գործընկերները։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն

Այս կազմակերպությունը կատարել է փայլուն օպերացիաներ՝ վիետնամական, աֆղանական, իրաքյան պատերազմների ժամանակ։ ԿՀՎ-ն կատարել է փորձարկումներ մարդկանց վրա, ծեծի և հոգեբանական հալածանքի միջոցով։

Միևնույն ժամանակ վարչությունը կազմակերպել է հարցաքննություններ, մահափորձեր, զինել տարբեր մուսուլմանների, ովքեր հետագայում դուրս եկան ԱՄՆ-ի դեմ։ Սրա հետ մեկտեղ ԿՀՎ-ն կարողանում է գրագետ հետախուզություն իրականացնել, որի արդյունքում այն հանդիսանում է աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունը։

Ներկայումս կազմակերպության աշխատակիցների թիվը գերազանցում է 25 հազարը, իսկ բյուջեն՝ 15 միլիարդ դոլարը։

Նախքան ԿՀՎ ղեկավարի պաշտոնում նշանակվելը Ուիլյամ Բերնսը 33 տարի աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և ավարտել դիվանագիտական ծառայությունը 2014 թվականին։ Նա 2005-2008 թվականներին եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը։ Բացի այդ, եղել է նաև Հորդանանում ԱՄՆ դեսպանը, մասնակցել մերձավորարևելյան մի շարք բանակցությունների։

2008-2011 թվականներին Բերնսը աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում։ Նա ԱՄՆ պատմության երկրորդ կարիերային դիվանագետն է, որը հասել է այդ պաշտոնին։ Սովորաբար, նման պաշտոնների նշանակումը քաղաքական որոշման արդյունք է, այլ ոչ կարիերային նշանակում։

Իսրայելի հետախուզության և հատուկ առաջադրանքների իրականացման վարչություն (MOSSAD)

Իսրայել պետության ստեղծումից հետո՝ 1949 թվականին, ստեղծվեց MOSSAD-ը, որի առաջին օպերացիան նացիստական Գերմանիայի գեներալներից մեկի հայտնաբերումն էր, որը Հոլոքոստի պատասխանատուներից էր։ Նրան Արգենտինայից գաղտնի կերպով բերում են Իսրայել, որտեղ էլ կատարում են նրա դատավարությունը։

Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ MOSSAD-ը գիտեր ամեն ինչ հակառակորդի մասին, որի միջոցով հրեաները լուրջ հարված հասցրեցին արաբական կոալիցիային։ Այսօր էլ MOSSAD-ը նույն պրոֆեսիոնալիզմով է աշխատում, որի շնորհիվ կանխվել են բազմաթիվ ահաբեկչություններ։

«Մոսադ»-ի գործունեությունը խիստ գաղտնի է, իսկ այդ հատուկ ծառայության և նրա աշխատանքի մասին տեղեկատվությունը ի հայտ է գալիս, որպես կանոն, կա՛մ իրադարձություններից շատ տարիներ անց, կա՛մ անհաջողությունների և ձախողումների արդյունքում։ Մինչ 1990-ական թվականները՝ պաշտոնապես հայտնի չէր նույնիսկ ծառայության պետի անունը։

«Մոսադ»-ի ղեկավարը Դավիդ Բարնեան է, ով 1996 թվականին է միացել է կառույցին։ Նա հավաքագրման սպաների դասընթաց է անցել և ծառայել Ցոմետ դիվիզիայում՝ ղեկավարելով օպերատիվ ստորաբաժանումները Իսրայելում և արտերկրում: Երկուսուկես տարի նա ծառայել է որպես Քեշեթի բաժնի պետի տեղակալ, որին հանձնարարված է ներթափանցել և վերահսկել թիրախները: 2019 թվականին նա նշանակվել է «Մոսադ»-ի ղեկավարի տեղակալ։ 2021 թվականին որոշվել է, որ նա նշանակվելու է «Մոսադ»-ի ղեկավար։

Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայություն (MI6)

MI6-ն աշխարհր ամենաերկարակյաց հետախուզական ծառայությունն է, որը իրեն փայլուն է դրսևորել վերջին 80 տարիների ընթացքում՝ իմանալով ճապոնացիների մարտավարությունը, բացահայտելով Չերչիլին դավաճանողներին, փայլուն օպերացիա կազմակերպելով Քուվեյթում և ԱՖղանստանում, ամերիկացիների հետ միասին կազմակերպելով Սադամ Հուսեյնի տապալումը և տարբեր հեղափոխություններ կազմակերպելով։

Ծառայությունն իր գործակալների միջոցով կարողացել է կանխել բազմաթիվ ահաբեկչություներ։ Այս ծառայությունը այնքան ժողովրդականություն է վայելում, որ կինո արտադրողները բազմաթիվ ֆիլմեր են նկարել, որոնցից ամենահայտնին Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերն են:

Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունը ղեկավարում է Ռիչարդ Մուրին։ Նա աշխատել է տարբերի երկրներում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատներում, իսկ նրա նշանավոր պաշտոնը եղել է Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականից մինչև 2017 թվականը։

Ավելի ուշ վերջինս կարճ ժամանակով զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը։

Իրանի Իսլամական Հանրապետության Հետախուզության նախարարություն

Գաղտնիք չէ, որ Իրանը ունի բազմաթիվ խնդիրներ աշխարհի գերտերությունների և ահաբեկչական կառույցների հետ։ Այս ամենը հաշվի առնելով Իրանը ստեղծել է մի հետախուզական մի համակարգ, որը գործակալներ ունի աշխարհի տարբեր երկրներում։

Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ այս ծառայությունը կարողացել է արժեքավոր տեղեկություններ իմանալ և կազմակերպել տարբեր դիվերսիաներ։ Բացի այդ ծառայությունը կարողացել է վերացնել բազմաթիվ ահաբեկիչների իրենց իսկ երկրներում։

Իրանի Հետախուզության նախարարությունը 2021 թվականից ղեկավարում է Էսմայիլ Խատիբը։ Վերջինս ղեկավարել է Իրանի դատական ​​իշխանության տեղեկատվության պաշտպանության կենտրոնը, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի գրասենյակում, ԻՀՊԿ-ի հետախուզության վարչությունում, ինչպես նաև հետախուզության նախարարությունում։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն


Ունենալով խորհրդային КГБ-Ի փորձը՝ Ռուսաստանը կարողացել է ձևավորել պրոֆեսիոնալ հետախուզական ծառայություն, որն «աչքեր և ականջներ ունի ամեն տեղ»: Այն հատկապես աչքի ընկավ չեչենական և ռուս-վրացական պատերազմների ժամանակ՝ պարզելով այնպիսի տեղեկություններ, որոնք թշնամիներին մեծ վնասներ պատճառեցին։

Բացի այդ ՌԴ ԱԴԾ-ն կարողացել է կանխարգելել բազմաթիվ ահաբեկչություններ և հեղափոխության փորձեր Ռուսաստանի դաշնակից պետություններում՝ վերջինիս շահերից ելնելով։

Ռուսաստանի ԱԴԾ-ն ղեկավարում է Ալեքսանդր Բորտնիկովը․ վերջինս մինչև 2003 Սանկտ Պետերբուրգի շրջանի ՊԱԿ-ի պետի տեղակալը հակահետախուզական օպերացիաների գծով, այնուհետև ղեկավարել է ՊԱԿ-ը։ Ավելի ուշ նա եղել է Ռուսաստանի ԱԴԾ պետի տեղակալը, տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավարը։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպություն

Թուրքիայում գործում է Ազգային հետախուզական կազմակերպությունը, որը երկրի կարևորագույն ուժային կառույցներից մեկն է։ Ի տարբերություն այլ երկրների, ԱՀԾ-ն Թուրքիայում կատարում է և՜ ներքին, և՜ արտաքին գործառույթներ։

Կամզակերպությունը ունի ոստիկանական ներուժ համագործակցում է ժանդարմերիայի հետ և կարող է համարվել գաղտնի ոստիկանություն, այդ պատճառով այն մշտական մրցակցության մեջ է գտնվում ոստիկանության հետախուզությունների հետ։

Թուրքիայի ԱՀԾ-ն 13 տարի շարունակ ղեկավարել է այդ երկրի ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Ներկայումս ԱՀԾ-ի նոր ղեկավարը Էրդողանի նախկին խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընն է։

Արտաքին հետախուզության ծառայություն է գործում նաև Ադրբեջանում։ Այն ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմին։ Ծառայությունը ստեղծվել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով, որը փոխարինել է Ազգային անվտանգության նախարարությանը և միտված է եղել օգնելու Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի դեմ հետագա պատերազմում։

Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարում է Օրհան Սուլթանովը։ Վերջինս աշխատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը աշխատել է պատգամավորի օգնական, արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, փոխվարչապետի և ԱԺ նախագահի խորհրդական։ Ավելի ուշ նա նշանակվել է Արդարադատության փոխնախարար, իսկ նախորդ տարի ընտրվել էր ՄԻՊ, սակայն մեկ տարի անց հրաժարական ներկայացրեց։