Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 18:22 23-06-2025

Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կիրակի գիշերը հաջողությամբ ռմբակոծել են Իրանի միջուկային ծրագրի երեք հիմնական՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտները, իսկ այս ամենից հնարավոր է ճառագայթում, որին պետք է Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս պատրաստ լինի:

Oragir.News-ը զրուցեց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի հետ, ըստ որի՝ ճառագայթումից լիովին ապահովագրելը դժվար է, բայց պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ․ «Շատ կարևոր է բնակչության իրազեկման խնդիր։ Նախ պետք է մշտադիտարկում արվի, և քանի որ վտանգը կա, անպայման պետք է իրականացնել չափումները՝ մշտական ռեժիմով, որ, եթե ճառագայթման տատանումներ կամ բարձրացում լինեն, անմիջապես բնակչությունը դրա մասին տեղեկացված լինի»։

Էկոլոգ-իրավաբանի պնդմամբ՝ մեր ժողովուրդը ոչ մի բանից տեղյակ չէ, պետք է արդեն հեռուստատեսությամբ իրազեկման արշավ լիներ և հանրությանը բացատրվեր, թե նման դեպքերում ինչ պետք է անեն։

«Պետք է ոչ թե դեպքից հետո խոսել, այլ մինչև դեպքը՝ պատրաստել մարդկանց, որ խուճապ չլինի, և առողջությանը վնաս չպատճառվի,- շեշետեց նա, ապա հավելեց,- բացի դրանից, պետք է ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) մասնագետներին հրավիրել, որ իրենք էլ այստեղ նախնական մշտադիտարկումներ անեն, այլ ոչ թե դեպքը լինելուց հետո»։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է բացատրել, թե ինչպես է պետք վարվել ճառագայթման կտրուկ բարձրացման պարագայում․ ինչ հագուստ կրել, երբ դուրս չգալ, ինչ անել խոնավ միջավայրում, ինչպես պաշտպանվել:

«Չպետք է կրկնենք Չեռնոբիլի սխալը։ Այնտեղ մարդիկ հանգստանում էին անտառներում, լողում էին ջրերում՝ չիմանալով, որ ճառագայթում է։ Հետո՝ ահռելի կորուստներ ունեցան»,- նախազգուշացնում է Նազելի Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում