Մամուլ 7 ամիս առաջ - 08:09 10-03-2026

Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը հերթական սկանդալում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, կրիմինալ պատմություններով հայտնի ՔՊ-ական քաղաքապետի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, որն առնչվում է համայնքային հողերը օտարելուն։ Մեզ պատմեցին, որ Ավետիսյանը թեեւ քրեական վարույթով կարգավիճակ դեռեւս չունի, սակայն առաջիկայում հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավվի՝ վարույթը նոր է նախաձեռնվել, եւ մեղադրյալի կարգավիճակում գտնվող անձ չկա։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին ասել՝ ինչ հոդվածներով է քրեական վարույթը նախաձեռնվել, այլ մանրամասներ չհայտնեցին։

Ասլան Ավետիսյանն էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նշենք, որ քրեական վարույթով է անցնում նաեւ Արարատի փոխքաղաքապետ Արսեն Հակոբյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հիշեցնենք նաեւ, որ Ասլան Ավետիսյանին այլ մեղադրանքներ էլ են ուղղում։ Օրինակ, քաղաքացի Գայանե Հովնանյանը նրան մեղադրում է 2013–ին իր հորը սպանելու մեջ, Ասլանյանը նաեւ «Մարտի 1»-ի գործով է անցել։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների