Ներքին 8 ամիս առաջ - 15:07 08-03-2026

Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն և զարգացում. ՔԿԾ պետ

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է` արժևորելու կնոջ դերը հասարակության և պետության կայացման մեջ։ Կինը հոգատարության, նվիրվածության, իմաստության և ուժի խորհրդանիշ է։

Կնոջ ներկայությունը յուրաքանչյուր ոլորտում ստեղծում է կայունություն, արդարություն, մարդասիրություն և զարգացում։

Հատուկ շնորհավորանք և ջերմ խոսքեր եմ հղում Քրեակատարողական ծառայության կին աշխատակիցներին։ Ձեր պատասխանատու, երբեմն բարդ ու պահանջկոտ ծառայությունը մեծ նվիրում և ամուր կամք է պահանջում։
Դուք ամեն օր ձեր մասնագիտական հմտությամբ ու մարդկային վերաբերմունքով նպաստում եք համակարգի կայացմանն ու զարգացմանը։

Գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ շնորհավորել նաև ազատազրկված կանանց։
Թող այս գարնանային օրը յուրաքանչյուրիդ կյանքում լինի նոր հույսի, հավատի և դրական փոփոխությունների մեկնակետ։

Սիրելի՛ կանայք, թող ձեր կյանքը լցված լինի սիրով, առողջությամբ, հաջողություններով և ներքին խաղաղությամբ։

Թող գարունը նոր ուժ ու նոր սկիզբ բերի ձեր կյանք»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի