Ներքին Միտք 8 ամիս առաջ - 10:18 08-03-2026

Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է. փորձագետ

Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է:

ԱՄՆ էներգետիկ դոմինանտության ազգային խորհրդի ղեկավար Ջարոդ Ագենի խոսքերով՝ «Վաշինգտոնը փսրձում է ազատել իրանական նավթը ահաբեկիչների ձեռքերից՝ հետագայում անխափան մատակարարումներ իրականացնելու համար, այդ թվում՝ նվազեցնելով ռիսկերը Հորմուզի նեղուցում»:

Ինչպես տեսնում ենք, նպատակադրումը գրեթե նույնն է, ինչ Վենեսուելայում: Մի տարբերությամբ՝ Վենեսուելայում քաղաքական համակարգը կառուցված էր խարիզմատիկ առաջնորդի վրա, Իրանում՝ բարդ ինստիտուցիոնալ համակարգի:

Իրականում Նահանգները միշտ էլ գերզգայուն են եղել իրանական նավթի նկատմամբ: Եվ հենց այդ գերզգայությունը ստիպեց նրանց 1953 թ.-ին Իրանում իրականացնել «Այաքս» օպերացիան՝ ուղղված երկրի վարչապետ Մոհամմադ Մոսադեղին (տե՛ս նկարը) պաշտոնից հեռացմանը: Վերջինս իրականացնում էր իրանական նավթային ռեսուրսների ազգայնացման քաղաքականություն, ինչը ուղիղ ռիսկ էր անգլոսաքսոնական կապիտալի, մասնավորապես «Անգլո-իրանական նավթային ընկերության» համար, որը տնօրինում էր Իրանի ողջ նավթային ոլորտը 20 դ.-ի սկզբից: Մոսադեղի քաղաքականության արդյունքում 1951 թ.-ին խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի ու Իրանի միջև:

«Այաքս» օպերացայի ղեկավարն էր Քերմիթ Ռուզվելտը՝ նախագահ Թեոդոր Ռուզվելտի թոռը և ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը:

Իրականացված օպերացիան իր գործիքակազմով ու մեթոդներով ամբողջությամբ համընկում է ժամանակակից «գունավոր հեղափոխությունների» իրականացման տեխնոլոգիաների հետ՝
– քաղաքական դիսկուրս․ խորհրդարանի անդամների և փոքր քաղաքական կուսակցությունների առաջնորդների կաշառում,
– մեդիա դիսկուրս․ լրատվամիջոցների կաշառում, որի արդյունքում իրանական թերթերի 80%-ը սկսեցին օգտագործվել վարչապետի դեմ հարձակումների համար,
– կրոնական դիսկուրս․ մոլլաներից շատերը սկսեցին վարչապետին պիտակավորել որպես իսլամի թշնամի,
– փողոցի կառավարում․ հատուկ վարձված խմբերը, ջարդելով խանութները և ծեծելով մարդկանց, բղավում էին․
«Մենք սիրում ենք Մոսադդեղին և կոմունիզմը»։

Արդյունքում Մոսադեղը ձերբակալվեց և ռազմական դատարանի կողմից դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Եվ ամենակարևորը՝ արևմտյան կապիտալը ստացավ իրանական նավթային համալիրը:

Ամբողջությամբ: Մանավորապես, 1954 թ.-ին կնքվեց միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիր՝ Իրանի նավթի արդյունահանման ու արտահանման նպատակով։

Կոնսորցիումի մաժորիտար սեփականատերերն էին «Անգլո-իրանական նավթային ընկերությունը»(որը նույն 1954-ին վերանվանվեց British Petroleum-ի)` 40% բաժնեմասով և ամերիկյան ընկերությունների հնգյակը (Gulf Oil, Socal, Esso, Socony, Texaco)՝ ևս 40%: 14%-ն անցավ Shell-ին, 6%-ը՝ ֆրանսիական Total-ին:

Այսպիսի դասավորվածությունը պահպանվեց մինչև 1979 թ.-ի իսլամական հեղեփոխություն:

Հաշվի առնելով Իրանում 200 մլրդ բարելը գերազացնող նավթի ապացուցված պաշարները (3-րդ տեղն աշխարհում) ու մյուս կողմից՝ Վաշինգտոնի էներգետիկ էքսպանսիայի ընդլայնվող քաղաքականությունը, պատերազմն ունի շատ հստակ նավթային բնույթ ու տեղավորվում է 20-րդ դարի ռեսուրսային հակամարտությունների ծիրի մեջ»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան