Մամուլ 8 ամիս առաջ - 08:38 06-03-2026

Խոշորացույցով հետեւում են Սամվել Կարապետյանի թիմին ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ականները չնայած վերջին օրերին, բառի բուն իմաստով, պոռոտախոսությամբ են զբաղված եւ հայտարարում են, թե հունիսի 7-ի ընտրություններին սահմանադրական մեծամասնություն են ստանալու, սակայն իրականում մեր իշխանական աղբյուրները չեն թաքցնում, որ, մեղմ ասած, ահաբեկված են իրական սոցհարցումների արդյունքներից եւ որոշ ընդդիմադիրների օրեցօր աճող ռեյտինգից։

Փաշինյանի թիմի թիվ մեկ ահնուսարսափը, իհարկե, գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական միավորն է։ Պարզվում է՝ Փաշինյանն իր կուսակցության որոշ անդամների հրահանգել է մարզերում «հետախուզական» աշխատանքներ իրականացնել եւ պարզել, թե ինչ սկզբունքով ու մեթոդներով է աշխատում Կարապետյանի թիմը, խոցելի՞ են արդյոք, եւ ինչպե՞ս կարելի է կասեցնել նրանց ընթացքը: Սակայն ուսումնասիրություններից պարզել են, որ կուսակցաշինական աշխատանքների մասշտաբներն այնքան մեծ են, որ անգամ, ՔՊ-ի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ընտրողների մոտ կեսը կարող է ներգրավված լինել Կարապետյանի համակիրների շարքերում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների