Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:16 03-03-2026

Ալեն Սիմոնյանը շարքային լկտի է. Աշոտյան

Ժողովուրդ ջան, բարի օր, բա չիմացաք, երեկ հերթական լպիրշ հարցազրույցն է տվել Ազգային ժողովի նախագահի աթոռին զբաղված Ալեն Սիմոնյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցազրույցի բովանդակությանը անդրադառնալը անշնորհակալ գործ է, որովհետև որևէ լուրջ մարդ երբեք Ալենի հարցազրույցների բովանդակություն չի մեկնաբանում, որովհետև այդտեղ բովանդակություն, միտք առհասարակ երբևէ գոյություն չի ունեցել։ Ալեն Սիմոնյանը ցինիկ էլ չէ, որովհետև ցինիկ լինելու համար պետք է ունենալ գիտելիք և կրթություն։ Ալենը շարքային լկտի է։

Ուզում եմ հիշեցնել, որ երեկ հոխորտում էր մի մարդ, ով 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի հյուրանոցներում ապաստան էր փնտրում հայ ժողովրդի զայրույթից խուսափելու համար։ Մի մարդ, ում լեզուն, ամբիցիաները և ով գիտի էլ ինչ, Նիկոլը կարճացրել է՝ բռնելով իր ընտանիքի անդամին և նստեցնելով Ալենի պնդմամբ ապօրինաբար։ Հոխորտում էր մի մարդ, ով առանց թիկնապահների քաղաք դուրս գալ չի կարող, ով առանց թիկնապահների իրեն մարդ և տղամարդ զգալ չի կարող։

Առհասարակ, մեծ հարց է դեռ, ո՞վ է ավելի շատ մահացու մեղքեր կուտակել, Նիկո՞լը, թե՞ Ալենը, որովհետև իմ հաշվելով Նիկոլին կարելի է վերագրել յոթ մահացու մեղքերից վեցը, իսկ Ալենը կուտակել է ողջ ծաղկեփունջը, բոլոր յոթ մեղքերը։

Նիկոլի կողքը լինելը խարան է, սակայն Ալեն Սիմոնյան լինելը կրկնակի խարան է, որովհետև հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու, անկախ ձեր այսօրվա հոխորդանքներից, բարգավաճող ֆինանսական վիճակից, ձեր լկտիությունից ու լպիրշությունից, այն աղետները, որ դուք բերել եք մեր գլխին, հայ ժողովրդի գլխին։

Ալեն Սիմոնյանի մասին երկար խոսելը նորից կրկնեմ անշնորհակալ գործ է, բայց պարբերաբար հիշեցնել իր անցյալը պետք է, որովհետև իր ապագան լինելը էլ ավելի վատ է, քան իր անցյալը, որովհետև Հայաստանում նման խարաններով ՔՊ-ական և Ալեն Սիմոնյան ապրելը մի օր լինելու է շատ-շատ դժվար։ Թեպետ այդ մեղքերի քաղցրության ճանապարհով նրանք պարտավոր են անցնել, որովհետև բազմաթիվ տառապանքներ, կորուստներ վշտեր են պարգևել հայ ժողովրդին, այսքանը»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար