Մամուլ 8 ամիս առաջ - 08:41 03-03-2026

Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին․ մարտի 28-29-ը կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին եւ կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։ Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրեւ թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի: Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են․ 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին եւ հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում եւ համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։ Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել․ մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների