Բաստիոն 8 ամիս առաջ - 21:30 27-02-2026

Բաստիոն. Հայաստանը դարձել է գործիք` Ռուսաստանին ցավեցնելու համար. Տիգրան Պասկևիչյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք գրող-հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանին:

Նրա հետ խոսել ենք մի շարք հետաքրքիր թեմաների՝ մասնավորապես դեպի Արևմուտք գնալու, այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու ծրագրեր չկան, և այս երկուսի հակադրության. ըստ Պասկևիչյանի՝ Հայաստանը երբեք ռուսական ազդեցությունից դուրս չի եկել, Արևմուտքը ևս դա հրաշալի հասկանում է, պարզապես իր շահերից ելնելով՝ անտեսում. Հայաստանը դարձել է Արևմուտքի ձեռքին գործիք՝ Ռուսաստանին ցավեցնելու համար:

Գրողը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալ միանշանակ պետք էր, սակայն խելամիտ կերպով, ոչ այնպես, ինչպես վարվում է օրվա գործող իշխանությունը. ի վերջո այսօր աշխարհում կատարվողի արդյունքում որոշվելու է՝ արդյոք Հայաստանը կունենա ինքնօրեն ապրելու իրավունք, թե ոչ:

Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարության իրավիճակին. Տիգրան Պասկևիչյանը վստահ է՝ երբեք ժողովրդավարությունը այսքան վատ վիճակում չի եղել Հայաստանում, ինչքան այսօր. ըստ նրա՝ Հայաստանում անկախությունից ի վեր միշտ եղել է խոսքի ազատություն, սակայն խոսքի համար ոչ ոք երբեք չի բանտարկվել, ինչպես Սամվել Կարապետյանը:

Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև ժամանակակից հայ գրականության և հայ գրողների պասիվության մասին:

Անդրադարձել ենք նաև մի շարք այլ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին