Ներքին 3 ամիս առաջ - 19:00 27-02-2026

Բաժանվելը նորաձև՞ է․ իշխանությունը ՔՊ-ականների տները քանդում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնական կյանքի շուրջ ինտրիգը հանգուցալուծվեց․ այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ այս զույգը 30 տարվա համատեղ կյանքից հետո ի վերջո ոչ թե գրանցել է իր ամուսնությունը, այլ ամուսնալուծվել։

Շատերի համար անսպասելի և շոկային լուրը հայ հանրությանն Աննա Հակոբյանը հայտնեց՝ գուժելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից և այսուհետ ապրելու է վարձակալած բնակարանում։ Փաշինյանի նախկին կողակիցը նաև չէր բացառել, որ կարող է քրեական հետապնդման ենթարկվել՝ հաշվի առնելով նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի և լրագրողներից մեկի երեկվա հարցուպատասխանը, որում նշվել էր, որ իր ղեկավարած հիմնադրամը խախտել է ընտրությունների առաջ բարեգործություն կատարելու արգելքը։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ իր և Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է՝ չհստակեցնելով, սակայն, վերջիններս ի վերջո գրացնե՞լ են իրենց ամուսնությունը, թե՞ ոչ։ Նախկին առաջին կողակցի խոսքով՝ այս գրառումը շատերի կողմից ընկալվել է որպես երկար տարիներ համատեղ ապրելուց հետո օրենքով ամուսնանալու մասին ակնարկ, և քաղաքացիներն անգամ շնորհավորանքներ են ուղղել իրենց։

Ուշագրավ է, որ իշխանական վերնախավում ամուսնալուծությունների թիվը վերջին շրջանում շեշտակի աճել է, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Հանրության շրջանում կասկածներ կան, որ այս ամենը արվում է պաշտոնյաների իրական ունեցվածքը թաքցնելու նպատակով, քանի որ իրենց նախկին կողակիցները, վերջիններիս ազգականներն ազատվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից, և հանրությունը իրենց ունեցվածքին ծանոթանալու հնարավորություն այլևս չի ունենում։

Oragir.News-ն առանձնացրել է իշխանական վերնախավի այն ներկայացուցիչներին, որոնք վերջին տարիներին ամուսնալուծվել են։ Նրանց մի մասը հանրայնացրել է այդ փաստը, սակայն որոշները խնամքով թաքցրել են այն հանրությունից․

2025-ի հուլիսին հայտնի դարձավ, որ ամուսնալուծվել են Ալեն Սիմոնյանը և նրա նախկին կինը՝ Մարիամ Մարգարյանը։ Լրատվամիջոցների տեղեկություններով այս ամուսնալուծությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։



Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության մասին տարիներ շարունակ էր խոսվում։ Սոցցանցերում և մի շարք լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Ալեն Սիմոնայնը սիրավեպ ունի իր ընկերներից Պյոտր Գուբրյանի երիտասարդ դստեր՝ դերասանուհի և մոդել Անելյա Գուբրյանի հետ, նրանց միջև առկա է 20 տարվա տարիքային տարբերություն, սակայն ինքը՝ Սիմոնյանը, հերքել է այս տեղեկությունը։



Նիկոլ Փաշինյանի կաբինետի առանցքային դեմքերից Սրբուհի Գալյանը ևս ամուսնալուծված է։ Այս տեղեկությունը դեռ 2022 թվականին իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ հայտնել էր ամերիկաբնակ բլոգեր, ներկայումս ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը, իսկ մեր հետաքննությունը պարզեց, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Մասնավորապես՝ Սրբուհի Գալյանի՝ 2019-2020 թվականների հայտարարագրերում նրա հետ փոխկապակցված անձանց ցանկում առկա է նաև նրա ամուսնում՝ Պետրոս Մկրյանի անունը, իսկ արդեն 2021 թվականի և հաջորդող տարիների հայտարարագրերում այն բացակայում է։ Ղուկասյանը նաև ամուսնալուծության պատճառների մասին էր բարձրաձայնել, որոնք, սակայն, հրապարակելու անհրաժեշտություն չենք տեսնում։





Փաշինյանի թիմի առանցքային ներկայացուցիչներից Հակոբ Սիմիդյանը, ով 2021-2025 թվականներին զբաղեցնում էր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, ևս ամուսնալուծված է։ Նրա ամուսնալուծությունը տեղի է ունեցել 2021-2022 թվականներին, քանի որ նրա կնոջ՝ Անահիտ Սարգսյանի անունը, 2021 թվականի հայտարարագրում առկա էր, իսկ 2022 թվականից սկսած՝ ոչ։




Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ ևս իրենց իշխանության տարիներին ամուսնալուծվել են։ Նրանց թվում են նախկին «թիվ 1 աներձագ» Հրաչյա Հակոբյանը, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը և այլոք։ Ամուսնալուծված պատգամավորների թվում է նաև Քրիստինե Պողոսյանը, սակայն նա ամուսնալուծվել է նախքան 2018 թվականի իշխանափոխությունը։

Ամուսնալուծված պաշտոնյաների թվում է նաև Երևանի պետական համալսարանի ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Վերջինս ոչ միայն ամուսնալուծվել է, այլև տևական ժամանակ հրաժարվել իր նախկին կնոջը ալիմենտ վճարել, ինչի պատճառով էլ վերջինս ներքաշվել է դատական գործընթացների մեջ։ Ամուսնալուծությունից հետո Հովհաննես Հովհաննիսյանը երկրորդ անգամ ամուսնացել է իրենից անհամեմատ երիտասարդ կնոջ հետ․ վերջիններիս միջև առկա է 18 տարվա տարբերություն։

Այսպիսով՝ մեր ընթերցողների շրջանում ողջամիտ հարց է առաջանում, թե արդյոք պաշտոնյաների շրջանում բաժանվելը նորաձե՞վ է դարձել, թե՞ այլ շարժառիթներ կան, որոնք վերջիններիս ստիպում են դադարեցնել իրենց ամուսնությունը՝ առնվազն դե յուրե մակարդակով։ Ակնակալում ենք, որ առնվազն իշխանափոխությունից հետո հանրությունն այս հարցի պատասխանը կստանա, քանի որ պաշտոնյաների նման վարքագիծն ազդում է նաև հասարակական տրամադրությունների վրա, և մեծ հավանականությամբ պատճառներից մեկն էլ սա է, որ վերջին տարիներին Հայաստանում ամուսնալուծությունների թիվը աճել է։

Հավելենք նաև, որ ՔՊ-ական պաշտոնյաների շարքում շատ են նաև այնպիսինները, ովքեր հասուն տարիքի են հասել, սակայն առ այսօր չեն ամուսնացել։ Նրանց թվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, և այլոք, որոնց կներկայացնենք հաջորդիվ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը