Մամուլ 8 ամիս առաջ - 08:29 25-02-2026

Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մաս­նակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ` կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաեւ նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչեւ համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաեւ ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում:

Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Մինչեւ համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն` մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին` ՔՊ-ին հաղթելու համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ