Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր էսկալացիայի վտանգի ֆոնին Գերմանիայի քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Իրանը»,- ասված է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Թեհրանում Գերմանիայի դեսպանությունը հիմա միայն սահմանափակ հյուպատոսական օգնություն կարող է տրամադրել: