Արտաքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:40 20-02-2026

ԱՄՆ-ն այս անգամ կհարվածի՞ Իրանին․ քաղաքագետի կարծիքը

Վերջին օրերին Իրանի շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ Միջազգային օրակարգի առանցքում կրկին ԱՄՆ-Իրան հնարավոր առճակատումն է, և մտահոգություններ կան, որ Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին, անգամ ժամերին կարող է հարված հասցնել Իրանին։

Ավելին՝ եվոպական մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Իրանից, ինչը ևս վկայում է այն մասին, որ հարձակման վտանգը չափազանց մեծ է։

Oragir.News-ը հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը չբացառեց, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, սակայն ժամկետներ նշելուց խուսափեց․ «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը ձեր հարցին կարող է հաստատ պատասխան տալ, թե Միացյալ Նահանգները կհարվածի՞ Իրանին, թե՞ չի հարվածի»։

Դանիելյանը ընդգծեց, որ ըստ որոշ փորձագետների՝ նման հայտարարությունները կարող են լինել բանակցային գործընթացներում ճնշում գործադրելու միջոց։

Քաղաքագետի խոսքով՝ Իրանի նկատմամբ պահանջների թվում են ուրանի հարստացումից հրաժարումը, թեկուզ խաղաղ նպատակներով, ինչպես նաև բալիստիկ հրթիռների սահմանափակումը, ինչին, ըստ նրա, Թեհրանը չի համաձայնի։

Անդրադառնալով հնարավոր հարվածի հետևանքներին՝ Դանիելյանը նշեց, որ դրա ազդեցությունը մեծապես կախված կլինի հարվածի բնույթից, թիրախներից և ծավալից՝ հավելելով, որ նման զարգացումը միանշանակ ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև Հարավային Կովկասի վրա։

«Երբ խոսքը գնում է հարվածի մասին, միանշանակ կարևոր է, թե այն ինչ մասշտաբի կլինի, ինչ հզորությամբ, ինչ նպատակով, ինչ թիրախներ կընտրվեն։ Որ միանշանակ ազդեցություն կունենա նաև Հարավային Կովկասի և Հայաստանի վրա, դա միանշանակ է»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Իրանի հարվածելու դեպքում դրա հետևանքները կարող են լինել անկանխատեսելի՝ դուրս գալով տարածաշրջանի սահմաններից։

«Հարվածելու դեպքում հետևանքները կարող են շատ անկանխատեսելի լինել, և դրանք կզգան ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև Կենտրոնական Ասիայում և Պարսից ծոցի երկրներում»,- նշում է նա:

Միառժամանակ Դանիելյանը հիշեցրեց, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ խոսակցությունները շրջանառվում են տասնամյակներ շարունակ։ Դանելյանը հավելեց նաև, որ Իրանը միացել է այն երկրների շարքին, որոնց ԱՄՆ-ն նախատեսում է հարվածել։ Իրանի դեմ հարված տեղի ունեցավ նախորդ տարի հունիսին, որը, քաղաքագետի գնահատմամբ, նույն արդյունքը չունեցավ, որն ԱՄՆ-ն գրանցել էր Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել