Մամուլ 8 ամիս առաջ - 08:34 18-02-2026

Իշխանությունները շքերթի են պատրաստվում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են մայիսի 28-ին` ընտրություններից ընդամենը 10 օր առաջ, մեծ շքերթ անցկացնել։ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը` անկախության տոնին անցկացվելիք շքերթը, պարզ է, որ փիառ նպատակներով է իրականացվում, չնայած Փաշինյանի իշխանության ժամանակ մենք անկախության կարգավիճակից ահռելի նահանջ ենք գրանցել: Ակնհայտ է, որ նա հիմա ամեն ինչ անում է, որ հակառակն ապացուցի, եւ այդ շքերթը եւս դրան է ուղղված` հանրության լայն շերտերին փորձում են ներշնչել, որ այս իշխանությունն արժեւորում է մեր հաղթանակները, Սարդարապատի հերոսամարտը եւ պատրաստ է հանուն հայրենիքի ազատագրական պայքարի։

Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռեւս դեկտեմբերից, պաշտպանության նախարարությանը հրահանգվել է՝ զորամասերի բարետես զինվորներին, նաեւ՝ կին զինծառայողների հավաքագրել։ Եվ արդեն սկսել են նույնիսկ շքերթի փորձեր անել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ