Ներքին 5 ամիս առաջ - 17:00 16-02-2026

Հայկոյի մուտքն այդ կեղտոտ գործի մեջ ինձ հիասթափեցրեց․ Արմինե Պողոսյան

«Tete a Tete» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Արմինե Պողոսյանն է։ Oragir.news-ն առանձնացրել է զրույցի առավել ուշագրավ դրվագները, որտեղ դերասանուհին անկեղծացել է Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատանքային տարիների ու հետագա հիասթափությունների մասին։ Արմինե Պողոսյանը մեծ ջերմությամբ է հիշում «Կարգին հաղորդման» նկարահանումները՝ նշելով, որ տղաների հետ աշխատանքն իր համար իսկական տոնակատարություն էր։

«Ես չեմ զգացել, որ նրանց փոխհարաբերությունները վատ լինեն, գուցե պարզապես ցույց չեն տվել։ Երբ լուրեր տարածվեցին բաժանման մասին, շատ տխրեցի ու զարմացա. նրանք կատարելապես լրացնում էին միմյանց։ Կարծում եմ՝ այդ բաժանումը սխալ էր»,- նշել է դերասանուհին։

Դերասանուհին չի թաքցրել իր վերաբերմունքը Հայկ Մարությանի քաղաքական գործունեության վերաբերյալ։ Նրա ձևակերպմամբ՝ Մարությանը չափազանց տաղանդավոր էր արվեստը թողնելու և «կեղտոտ խաղերի» մեջ մտնելու համար։ «Մկոյից բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը։ Նա պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը»։

«Այն ամենի պատճառով, ինչի մեջ նա մտավ, ես հիասթափվեցի։ Այսօր, երբ ասում են՝ «Հայկո», ես դա մի քիչ անլուրջ եմ ընդունում»։

«Ես չեմ սիրում, երբ մարդն իր կյանքն ու վաստակը ինչ-որ բանի համար ջուրն է գցում։ Նա շատ լավ մարդ էր, բայց հիմա, կարծում եմ, լրիվ փոխված կլինի»։

Արմինեն նաև պատմել է, որ հեղափոխությունից հետո փորձել է կապ հաստատել նախկին գործընկերոջ հետ, սակայն արձագանքը եղել է սառը և անտարբեր։

«Մի հարցով դիմեցի նրան, երբ նոր էր հեղափոխությունը եղել, բայց նա բացասական արձագանք տվեց։ Անգամ շնորհավորեցի քաղաքապետ դառնալու առթիվ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց։ Այդ ժամանակ հասկացա, որ մենք երևի ընկերներ չենք»,- եզրափակել է դերասանուհին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը