Ներքին 3 ամիս առաջ - 17:34 26-05-2026

Ով ՔՊ-ին ձայն տա՝ կդադարի ինձ համար գոյություն ունենալ. Արմինե Գրիգորյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հանդես է եկել չափազանց կոշտ, հանրային մեծ արձագանք ստացած հայտարարությամբ։

Նա միացել է համացանցում տարածված քաղաքական մարտահրավերին՝ հստակ ու անզիջում դիրքորոշում արտահայտելով գործող իշխանությունների և նրանց սատարողների վերաբերյալ։ Արմինե Գրիգորյանն ուղիղ տեքստով զգուշացրել է իր բոլոր մտերիմներին, գործընկերներին ու ծանոթներին, որ քաղաքական ընտրությունը կարող է դառնալ իրենց անձնական հարաբերությունների վերջնակետը։

Դերասանուհին իր գրառման մեջ նշել է, որ հարցը վերաբերում է երկրի լինելիությանը, ուստի որևէ կոմպրոմիս այստեղ լինել չի կարող.

«Միանում եմ հետևյալ մարտահրավերին

Ես՝ Արմինե Գրիգորյանս, հայտարարում եմ, որ այն ազգականս, ընկերս, բարեկամս, հարևանս, գործընկերս, հեռու ու մոտիկ ծանոթս, ով ձայն կտա ՔՊ-ին, կդադարի ինձ համար գոյություն ունենալուց, կհրաժարվեմ ամեն ինչից, նույնիսկ սովորական բարևից...»,— գրել է նա։



Իր՝ նման կտրուկ որոշումը երգչուհին հիմնավորել է Հայաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերներով և ազգային անվտանգության խնդիրներով.

«Սա մեր գոյատևման, Հայաստանի լինել - չլինելու հարցն է։»,— շեշտել է Արմինե Գրիգորյանը։

Օգտատերերի մի մասը ողջունել է արտիստի համարձակ ու հստակ քաղաքական դիրքորոշումը, իսկ մյուս մասը քննարկում է նման արմատական մոտեցման ազդեցությունը հանրային համերաշխության վրա:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում