Մամուլ 8 ամիս առաջ - 07:55 14-02-2026

Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. Փաստ



«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս Նիկոլ Փաշինյանը հերթական «կռիվն էր տալիս», այս անգամ՝ մի տեսահոլովակի հետ: Խոսքը Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր եթեր հեռարձակվող հիմնի տեսահոլովակի մասին է: «Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել ևս՝ ոչ էլ ոտքի կանգնող կա»,ասաց Նիկոլ Փաշինյանը:


Արդյո՞ք իրապես «հին շորն» է անհանգստացնում նրան, ի՞նչ կա այդ հոլովակում, որ այդպես նեղվել է Փաշինյանը: Պարզվում է՝ կա, այն էլ՝ ինչքան: Այդ տեսահոլովակում ի ցույց է դրված այն ամենը, ինչի դեմ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմում են տարիներ շարունակ: Նախ՝ հոլովակում «առաջին պլանում» Հայ առաքելական եկեղեցին է: Երկրորդ՝ հոլովակը պատրաստված է ազգային «մոտիվներով»: Երրորդ՝ հոլովակում նաև հայոց պատմությունն է, այդ թվում՝ հերոսական, հաղթական անցյալը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հիշատակումը: Առավել ևս՝ հպանցիկ երևում է Մեծ Հայքի քարտեզը: Ահա, այս ամենն էլ, ամենայն հավանականությամբ, նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին:

Այդ ամենի դեմ նա հետևողականորեն պայքարում է: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ նոր հոլովակներ են պատրաստելու: Երևի առաջին պլանում կլինեն 2018 թ. իշխանափոխությունը և Ադրբեջանից եկող ցորենն ու բենզինը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ