Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:00 13-02-2026

Ղեկավարների երեսից ադրբեջանցիները կարող ա գան, մեզ լարեն մեր տներից․ հարցում

Փետրվարի 13–14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Բացի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հիմնական մասնակիցներից, այս կլոր սեղանին կներգրավվի նաև երկու կողմերից մասնակիցների ավելի լայն խումբ։

«Հայկական խորհուրդը» տեղեկացնում է, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ադրբեջանցիները կկարողանան Հայաստան գալ ցամաքային ճանապարհով ու մուտքի կնիքով»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դրան վատ ու բացասական է վերաբերվում, որոշներն էլ ասացին, որ պետք է բացառել նման բանը։

«Շատ վատ, իսկ մենք կարո՞ղ ենք այդպես հանգիստ գնալ Ադրբեջան, իհարկե ոչ։ Ստացվում ա միակողմանի ա էս ամեն ինչը, ապրեն մերոնք,հալալ ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա խիստ վտանգավոր է։ «Էդ բառերն անգամ չի կարելի ասել։ Խիստ վտանգավոր է անգամ էդ միտքը, եթե մենք շրջանառում ենք, պիտի բացառենք բոլոր առումներով։ Իրա բոլոր հարակից դրսևորումներով դա անթույլատրելի է »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեր ղեկավարները հիմար են։ «Բա լավ էլ կանեն, հիմար ղեկավարների էրեսից կարող ա գան մեզ լարեն էլ մեր տներից։ Բա մեզ փախստական չունենք, խի չեն դրա մասին խոսում ոչխարները։ Սրանք հլը հելել ասում են՝ Փաշինյան քո ցավը տանենք։ Հեսա, որ Հայաստանն էլ տա, ինքը փողերը ջեբը դրած գնա, էդ ժամանակ կիմանաք»,- ասաց նա։

«Եթե ճանապարհը բացվում ա, բնական ա, որ պետք ա գան։ Ես ընդհանրապես ադրբեջանցիների շատ վատ եմ վերաբերվում, թուրքերին էլ հետը։ Ես կողմ եմ հունական ասացվածքին՝ լավ թուրքը մեռած թուրք ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում

Ձեզ գուցե հետաքրքրի